Ֆրանսահայ թատրոն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Փարիզում մի խումբ արվեստագետներ (Տրդատ Նշանյանի ղեկավարությամբ) 1923 թվականին հիմնել են «Փարիզահայ դրամատիկ թատերախումբը», որը գործել է երկար տարիներ։ Այդ թատերախմբի հիման վրա Փարիզում Ա. Բուդաղյանն ստեղծել է «Մայրենի բեմը», Արման Կոթիկյանը՝ «Հայ ժողովրդական թատրոնը»։ Հետպատերազմյան տարիներին հիմնվել է «Փարիզահայ ազգային թատրոնը»։ Գործել են նաև Միշա Ազնավուրյանի, Սեդրակ և Մաշա Սուրաբյան ամուսինների օպերետային թատերախմբերը, որոնք հիմնականում բեմադրել են Կովկասի կյանքն արտացոլող օպերետներ («Ուշ լինի, նուշ լինի», «Աշուղ Ղարիբ» և այլն)։ 1980-ական թվականներին կազմակերպվել են «Դիմակ» և «Կիսանի» թատերախմբերը։ Ֆրանսիայում ճանաչված են Փիթոևների դերասանական ընտանիքը, Արտաշես Գմբեթյանը, Մաքս Մաքսույանը, Արմեն Արմենյանը, Գրեգուար Ասլանը, Ռոզի Վարդը, Ալիս Սափրիչը, Ժիրայր Փափազյանը և ուրիշներ։