Ֆրանկլին (գետ, Թասմանիա)
Ֆրանկլին | |
---|---|
Տեսակ | գետ |
Երկիր | Ավստրալիա[1] |
Վարչատարածք | Թասմանիա[1] |
Երկարություն | 129 կմ |
Գետաբերան | Գորդոն լիճ |
Հոսող հոսքեր | Surprise River?, Loddon River?, Jane River?, Collingwood River?, Lucan River?, Andrew River? և Inkerman River? |
Ջրի մարմիններ | Lake Undine? |
Ֆրանկլին (անգլ.՝ Franklin River), գետ արևմտյան Թասմանիայում (Ավստրալիա), հանդիսանում է Գորդոն գետի աջ վտակը։ Ֆրանկլին գետի ընդհանուր երկարությունը 129 կմ է (այլ տվյալներով՝ 125 կմ)[2]։ Այն հանդիսանում է Թասմանիայի յոթերորդ ամենաերկար գետը[3]։
Ֆրանկլին գետը հոսում է Ֆրանկլին - Գորդոն Վայլդ Ռիվերս ազգային պարկի միջով։ Այս զբոսայգին մտնում է Թասմանյան անապատներ կոչվող տարածքի մեջ, որը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանկլին գետի ակունքը սկիզբ է առնում Չեյն լեռնաշղթայից, Սենտ Քլեր լճից մոտավորապես 10 կմ դեպի արևմուտք։ Գետը հոսում է իր ակունքից ոչ հեռու փոքրիկ Ունդին լճով։ Գետը սկզբում հոսում է դեպի հարավ, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք՝ հատվելով Լայելի մայրուղու հետ[4]։ Հյուսիսից շրջանցում է ֆրանչմենս Կապ լեռը, այն թեքվում է դեպի հարավ և հոսում է այդ ուղղությամբ և խառնվում Գորդոն գետին։ Գորդոն գետը հոսում ու խառնվում է Մակքուարի Սաունդի ջրերին սա էլ իր հերթին խառնվում է Հնդկական օվկիանոսի հետ։
Ֆրանկլին գետի ավազանը զբաղեցնում է 1590 կմ² տարածք[5]։ Հիմնական վտակներն են Ջեյն և Էնդրյու գետերը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանկլին գետը անվանակոչվել է ի պատիվ անգլիացի ծովագնաց և դերծովակալ Ջոն Ֆրանկլինի, ով 1836-1843 թվականներին եղել է Վան Դիմենի Երկրի փոխնահանգապետ (այն ժամանակ այդպես էր կոչվում Թասմանիան)։
1980-ականներին գետը հայտնի է դարձել, երբ Գորդոն գետի վրա որոշվել է կառուցել Ֆրանկլինի ամբարտակը հենց այն հատվածում, որտեղից թափվում է Ֆրանկլին գետը։ Երկար ու համառ պայքարի արդյունքում բնապահպաններին հաջողվել է կանխել այդ ամբարտակի կառուցումը[6][7][8][9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
- ↑ «Franklin River rafting notes» (անգլերեն). Tasmanian Parks & Wildlife Service. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Tasmania, Rivers» (HTML) (անգլերեն). Australian Bureau of Statistics — www.abs.gov.au. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Franklin River Nature Trail» (անգլերեն). Tasmanian Parks & Wildlife Service. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Gordon River System» (PDF) (անգլերեն). Environment Protection Authority, Tasmania — epa.tas.gov.au. 2000. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
- ↑ William J. Lines. «The Franklin River Campaign — Part 1 — The beginnings of Australia's Environmental movement» (անգլերեն). The Wilderness Society Australia — www.wilderness.org.au. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ William J. Lines. «The Franklin River Campaign — Part 2 — The Franklin — Part of the world's cultural heritage» (անգլերեն). The Wilderness Society Australia — www.wilderness.org.au. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ William J. Lines. «The Franklin River Campaign — Part 3 — The Franklin River campaign goes national» (անգլերեն). The Wilderness Society Australia — www.wilderness.org.au. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ William J. Lines. «The Franklin River Campaign — Part 4 — World Heritage Protection Bill passed» (անգլերեն). The Wilderness Society Australia — www.wilderness.org.au. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկլին (գետ, Թասմանիա)» հոդվածին։ |
|