Ֆուտբոլը Բուլղարիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆուտբոլը (բուլղար․՝ футбол, futbol) Բուլղարիայում ամենահայտնի սպորտաձևն է։ Բուլղարիայում գոյություն ունի ֆուտբոլային ակումբների բազմաշերտ համակարգ։ Առաջնությունները անցկացվում են Բուլղարիայի ֆուբոլային միության, Բուլղարական պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի և Բուլղարական սիրողական ֆուտբոլային լիգայի հովանու ներքո։ Երկրի չեմպիոնը Չեմպիոնների Լիգայում խաղալու իրավունք է ստանում, արծաթե և բրոնզե մրցանակակիրները Բուլղարիայի գավաթի հաղթողի հետ մասնակցում են Եվրոպայի Լիգայի խաղարակությանը[1][2][3]։

Լիգաների համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնության առաջին երկու մակարդակները պրոֆեսիոնալ են, իսկ մնացածները՝ սիրողական։

Մակարդակ

Լիգաներ/Դիվիզիոններ

1 Պրոֆեսիոնալ ֆուտբոլային խումբ «Ա»
16 ակումբ
2 Պրոֆեսիոնալ ֆուտբոլային խումբ «Բ»
32 ակումբ
Գոտի «Արևելք»
16 ակումբ
Գոտի «Արևմուտք»
16 ակումբ
3 Սիրողական ֆուտբոլային խումբ «Բ»
76 ակումբ
Գոտի «Հյուսիս-արևելք»
20 ակումբ
Գոտի «Հյուսիս-արևմուտք»
16 ակումբ
Գոտի «Հարավ-արևմուտք»
20 ակումբ
Գոտի «Հարավ-արևելք»
20 ակումբ
4 Մնացած ֆուտբոլային խմբերը
մոտավորապես 800 ակումբ
Բուլղարիայի յուրաքանչյուր մարզում իր առաջնությունների համակարգն է, հաճախ մի քանի դիվիզիոններից:

Բուլղարիայի գավաթային առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի գավաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի գավաթ, բուլղարական ֆուտբոլային տիտղոս։ Գավաթի խաղարկությանը կարող են մասնակցել Բուլղարիայի տարածքում պաշտոնապես գրանցված յուրաքանչյուր ֆուտբոլային ակումբ[4]։

Բուլղարիայի գավաթը առաջին անգամ անցկացվել է 1981 թվականին՝ Բուլղարիայի հիմնադրման 1300-ամյակի պատվին։ 1983 թվականին առաջնությունը ստացել է պաշտոնական կարգավիճակ, որի հաղթողը ստանում է «Ազգային գավաթակիրի» կոչում և իրավունք ստանում Բուլղարիան ներկայացնել Գավաթների գավաթում։ Մինչև 1990 թվականը պաշտոնական անվանումը եղել է «Բուլղարիայի ազգային հանրապետության գավաթ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bulgaria: Can Soccer Success Mean Business? - Baltimore Sun». Articles.baltimoresun.com. 1994 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  2. «WORLD CUP '94; Bulgaria, a Small Foot in Soccer, Steps Closer to Glass Slipper - New York Times». Germany; Bulgaria: Nytimes.com. 1994 թ․ հուլիսի 11. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  3. «BBC SPORT | Football | Euro 2004 | Bulgaria | The alternative guide to Bulgaria». BBC News. 2004 թ․ մայիսի 21. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  4. Todor Krastev. «Bulgaria Cups Overview». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пайташев, Румен (2001). "Футболът в България". Световна футболна енциклопедия. София: КК Труд. pp. 10–11. ISBN 954-528-201-0.