Զբաղվել է հին սլավոներեն գրչության ու գրավոր հուշարձանների ուսումնասիրությամբ և հրատարակությամբ, վարել հունարենի, հայերենի, գոթերենի, լիտվերենի դասընթացներ։ Աշխատությունների զգալի մասը նվիրված է հնդեվրոպական լեզուների հնչյունաբանությանը։
Ունի հետաքրքիր դիտողություններ հայերենի հոլովական վերջավորությունների և բայական որոշ ձևերի ծագման մասին։ Ֆորտունատովի հետազոտական սկզբունքները և հնդեվրոպաբանական աշխատությունները նպաստել են հայերենի համեմատական քերականության որոշ հարցերի լուծմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 695)։