Ֆիդլ (անգլ.՝ Fiddle), անվանվում են այն գործիքները (սովորաբար ջութակ), որոնք օգտագործվում են որոշ ազգերի ժողովրդական երաժշտություններում։ Ամենաշատ օգտագործվող ֆիդլը սովորական ջութակից շատ քիչ է տարբերվում և այն կարող են նվագել բոլոր ջութակահարները, չնայած այն փաստին, որ ֆիդլի նվագացանկը կազմում են բոլորովին ուրիշ ոճի երաժշտական ժանրեր և շատ հաճախ այս գործիքի նվագի համար պետք է գալիս վիրտուոզությունը։
Ֆիդլը ամենաշատը օգտագործվում է իռլանդական, շոտլանդական, անգլիական, սկանդինավյան երկրների, բալկանների և հյուսիս-ամերիկյան ազգային երաժշտություններում։