Ֆերմենտի ակտիվ կենտրոն
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ակտիվ կենտրոն է կոչվում ֆերմենտի այն մասը, ուր միանում են սուբստրատները, որպեսզի ներգրավվեն քիմիական ռեակցիայի մեջ։
Կապման մեխանիզմները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի ֆերմենտների գործունեության մեխանիզմը նկարագրող երկու մոդել. մեկը “կողպեքի և բանալու” (lock and key model) մոդելն է, և մյուսը՝ “հարմարեցվող կողպեքի” (induced fit) մոդելը։
- Համաձայն առաջինի, ֆերմենտի ակտիվ կենտրոնը կատարելապես համապատասխանում է այն հատուկ սուբստրատին, որը պետք է կապնվի նրա հետ, և այդ պատճառով հետագա փոփոխություններ հարկավոր չեն։
- Հարմարեցվող կողպեքի մոդելը “կողպեքի և բանալու” մոդելի ավելի բարդեցված ձևն է։ Այն ենթադրում է, որ ակտիվ կենտրոնն ավելի ճկուն կառուցվածքային միավոր է, և որ յուրահատուկ մնացորդային տարրերի (residues) ներկայությունն այնտեղ (որոնցից են, օր. ամինաթթուները) դրդելու է ֆերմենտին հաջողությամբ որոշել ճիշտ սուբստրատը, որից հետո հնարավոր է որոշակի կազմային փոփոխություններ տեղի ունենան, երբ սուբստրատը կապնվի կենտրոնի հետ։