Ֆերմենտի ակտիվ կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակտիվ կենտրոն է կոչվում ֆերմենտի այն մասը, ուր միանում են սուբստրատները, որպեսզի ներգրավվեն քիմիական ռեակցիայի մեջ։

“ճկվող բանալու” մոդելը, համաձայն որի սուբստրատների ձևից կախված փոխվելու է նաև ակտիվ կենտրոնի ձևը

Կապման մեխանիզմները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի ֆերմենտների գործունեության մեխանիզմը նկարագրող երկու մոդել. մեկը “կողպեքի և բանալու” (lock and key model) մոդելն է, և մյուսը՝ “հարմարեցվող կողպեքի” (induced fit) մոդելը։

  • Համաձայն առաջինի, ֆերմենտի ակտիվ կենտրոնը կատարելապես համապատասխանում է այն հատուկ սուբստրատին, որը պետք է կապնվի նրա հետ, և այդ պատճառով հետագա փոփոխություններ հարկավոր չեն։
  • Հարմարեցվող կողպեքի մոդելը “կողպեքի և բանալու” մոդելի ավելի բարդեցված ձևն է։ Այն ենթադրում է, որ ակտիվ կենտրոնն ավելի ճկուն կառուցվածքային միավոր է, և որ յուրահատուկ մնացորդային տարրերի (residues) ներկայությունն այնտեղ (որոնցից են, օր. ամինաթթուները) դրդելու է ֆերմենտին հաջողությամբ որոշել ճիշտ սուբստրատը, որից հետո հնարավոր է որոշակի կազմային փոփոխություններ տեղի ունենան, երբ սուբստրատը կապնվի կենտրոնի հետ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]