Ֆեոդոր Ուշակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեոդոր Ուշակով
Фёдор Ушаков
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 13 (24), 1745 կամ փետրվարի 24, 1745(1745-02-24)
ԾննդավայրԲուրմակովո, Q4397372?, Yaroslavl Province, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 2 (14), 1817 (72 տարեկան)
Մահվան վայրԱլեկսեևկա, Temnikovsky Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանSanaksar monastery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրոնՌուս ուղղափառ եկեղեցի
ԿրթությունԾովային կադետական դպրոց և Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ինստիտուտ
Մասնագիտությունսպա
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Order of St. Alexander Nevsky with diamond signs Սուրբ Գեորգիի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան

Chelengk?

Սուրբ Յանուարիուսի շքանշան և Սուրբ Հովհան Երուսաղեմցու շքանշան
 Fyodor Ushakov Վիքիպահեստում

Ֆեոդոր Ֆեոդորովիչ Ուշակով (Фёдор Фёдорович Ушаков, փետրվարի 13 (24), 1745 կամ փետրվարի 24, 1745(1745-02-24), Բուրմակովո, Q4397372?, Yaroslavl Province, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 2 (14), 1817, Ալեկսեևկա, Temnikovsky Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս նավապետ, ծովակալ (1799)։ Ուշակովը ծնվել է ոչ հարուստ ազնվականի ընտանիքում։ Ավարտել է Ծովային կադետական կորպուսը (1766), ծառայել է Բալթիական նավատորմում, 1769 թվականից՝ Դոնի (Ազովի) նավատորմիղում, մասնակցել է 1768-1774 թվականներիի ռուս-թուրքական պատերազմին։ 1780-1782 թվականներին «Վիկտոր» գծանավի հրամանատարն էր, որը պաշտպանում էր ռուսական առևտրական նավերն անգլիական նավատորմի ծովահենային գործողություններից։ 1783 թվականից ծառայել է Սևծովյան նավատորմում, մասնակցել է գլխավոր բազայի շինարարությանը Սևաստոպոլում։ 1787-1791 թվականների ռուս–թուրքական պատերազմի սկզբին «Ս․ Պողոս» գծանավի հրամանատարն էր։ 1789 թվականից՝ դերծովակալ։ 1790 թվականից գլխավորել է Սևծովյան նավատորմը, փայլուն հաղթանակներ է տարել թուրքական նավատորմի նկատմամբ Կերչում (1790), Թենդրա կղզում (1790), Կալիակրիա հրվանդանի մոտ (1791)։ Առաջադիմական հայացքներ ուներ ռազամածովային արվեստի հարցում, մշակել և կիրառել է մանևրային տակտիկա։ Մեծ նշանակություն տալով անձնակազմի ծովային և կրակային հմտությանը՝ Ուշակովի կողմնակից էր ենթակաների դաստիարակության սուվորովյան մեթոդներին։ 1793 թվականից՝ փոխծովակալ։ 1798-1800-ի միջերկրածովյան արշավանքի ժամանակ ի հայտ եկավ Ուշակովի, որպես խոշոր նավատորմավարի, հմուտ քաղաքագետի և դիվանագետի տաղանդը, հատկապես Յոթ կղզիների Հունական հանրապետության (Ռուսաստանի և Թուրքիայի հովանավորության ներքո) ստեղծման գործում։ Բանակի և նավատորմի փոխգործողության կազմակերպման լավագույն օրինակներ է ցուցաբերել Հոնիական կղզիների (հատկապես Կորֆու կղզու) գրավման, Իտալիան ֆրանսիացիներից ազատագրելու ժամանակ։ 1800 թվականին Ուշակովի էսկադրան վերադարձել է Սևաստոպոլ։ Ուշակովի վաստակը չի գնահատվել Ալեքսանդր I-ի կողմից, նրան նշանակել են երկրորդական պաշտոններում, իսկ 1807 թվականից ուղարկել թոշակի։ 1812 թ. Հայրենական պատերազմի ժամանակ Ուշակովը ընտրվել է Տամբովի նահանգի աշխարհազորի պետ, սակայն հիվանդության պատճառով հրաժարվել է։ Մահացել է իր կալվածքում, թաղված է Սինաքսարի վանքում, Տեմնիկով քաղաքի մոտ (Մորդվական ԻՍՍՀ)։ Ուշակովի անունով են կոչվում ծովախորշ Բարենցի ծովի հարավ-արևելքում և հրվանդան Օխոտի ծովի հյուսիսային ափին, նավեր՝ ռուսական և ԽՍՀՄ ռազմածովային նավատորմներում։ 1944 թվականին ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությունը սահմանել է Ուշակովի երկաստիճան շքանշան և Ուշակովի մեդալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։