Jump to content

Ֆենտոլամին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆենտոլամին՝ քիմիական բանաձև

Ֆենտոլամին (լատին․՝ Phentolaminum), իմիդազոլի հիդրոքլորիդ։ Արտադրվում է Ֆենտոլամինի հիդրոքլորիդի ձևով (Phentolamini hydrochloridum)։ Սինոնիմներ։ Regitine, Dibasin, Phentolamine, Rogitine։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ կամ քիչ սերուցքագույն փոշի, քիչ է լուծվում ջրում, դժվար՝ սպիրտում։ Հանդիսանում է սինթետիկ միացություն, այժմյան α բլոկատորների ներկայացուցիչ։ Ունենում է ոչ ընտրողական ալֆա ադրենոբլոկատոր ազդեցություն, ազդելով հետսինապտիկ α1 և պրեսինապտիկ α2 ադրենընկալիչների վրա։ Ինչպես այլ այսպիսի ադնենոբլոկատորների, այնպես էլ ֆենտոլամինի օգտագործումը պայմանավորված է ադրենէրգիկ անոթասեղմիչ իմպուլսների խաթարումով, պերիֆերիկ անոթների լայնացումով՝ հատկապես արտերիոլներ և նախակապիլյարներ, մկանային հյուսվածքի, մաշկի և լորձաթաղանթների արյունամատակարարման լավացումով, ինչպես նաև զարկերակային ճնշման անկմամբ։ Կիրառվում է նաև պերիֆերիկ արյան շրջանառության խանգարման (Ռեյնոյի հիվանդություն, էնդարտերիտ,ակրոցիանոզ, աթերոսկլերոտիկ գանգրենայի առաջին փուլ), ծայրամասային տրոֆիկ խոցերի բուժման, դանդաղ լավացող վերքերի, ցրտահարման, ինչպես նաև ֆեոքրոմացիտոմայի ժամանակ։ Կան տվյալներ, որ ֆենտոլամինը, ինչպես նաև այլ α ադրենոբլոկատորների կիրառումը ուժեղացնում է ինսուլինի սեկրեցիան, որը կարող է օգտակար լինել շաքարային դիաբետով տառապող հիվանդների բուժման համար։

Նշանակվում է դեղահատի ձևով, մեծահասակներին՝ 0.05գ, փոքրերին՝ 0.025գ 3-4 անգամ օրը։ Ծանր դեպքերում դոզան հնարավոր է բարձրացնել մինչև 0.1գ՝ 3-5 անգամ օրը։ Առկա են նաև ինյեկցիոն տարբերակները։ Կան տեղեկություններ Ֆենտոլամինի՝ որպես պերիֆերիկ վազոդիլատատոր օգտագործման մասին՝ սրտամկանի ինֆարկտի սուր փուլերում։ Օգտագործվում է նաև երեխաների ատրիովենտրիկուլյար բլոկադաների դեպքում, 1մգ/կգ՝ 4 ընդունման համար։ Նկարագրված է դրական էֆֆեկտ՝ նամանավանդ արտահայտված բրադիկարդիայի դեպքում։

Գերդեղաչափում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրթոստատիկ կոլապս, տախիկարդիա, գլխապտույտ, մաշկի քոր և կարմրություն, սրտխառնոց, փսխում, լուծ։

Հակացուցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակացուցված է սիրտ-անոթային համակարգի արտահայտված օրգանական փոփոխությունների դեպքում։