Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան (Ձերժինսկ, Նիժնի Նովգորոդի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան (այլ կիրառումներ)
Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան | |
---|---|
Ֆելիքս Ձերժինսկու հուշարձանը համանուն հրապարակում | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1948 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Ձերժինսկ |
Շինության ձև | ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ № 521410062600006 |
Նյութ | բրոնզ |
Ներկա վիճակ | կանգուն |
պատկերված են
| |
Cultural heritage monuments in Dzerzhinsk, Russia Վիքիպահեստում |
Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Феликсу Дзержинскому), լեհ խորհրդային պետական և կուսակցական գործիչ, հեղափոխական շարժման ակտիվ մասնակից Ֆելիքս Ձերժինսկուն նվիրված հուշարձան Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքում։ Տեղադրվել է 1948 թվականի նոյեմբերի 7-ին Ձերժինսկու հրապարակում։ Հուշարձանի հեղինակներն են Սերգեյ Մերկուրովը և Ա. Ֆ. Կուսակինը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1946 թվականին Ֆելիքս Ձերժինսկու մահվան քսանամյա տարելիցի օրը, Ձերժինսկի քաղաքի պատգամավորների խորհուրդն ընդունել է հուշարձանի ստեղծման մասին որոշում։ 1948 թվականի նոյեմբերի 7-ին կայացել է հուշարձանի հանդիսավոր բացումը։
Հուշարձանը գտնվում է քաղաքի գլխավոր՝ Ձերժինսկո հրապարակում։ Հենց այս հրապարակից է սկսվել քաղաքի կառուցումը։
Անտառահատները ապագա հրապարակի համար տարածք են մաքրել, իսկ 1929 թվականի նոյեմբերի 7-ի հանրահավաքում տեղադրվել է քաղաքի առաջին քարը։ Հրապարակի ճարտարապետական նախագիծը կազմել է ճարտարապետ Ա. Ֆ. Կուսակինը։ Պուրակում, որտեղ տեղադրված է հուշարձանը աճում են լորենիներ։ Հրապարակի շրջակայքը շրջապատված է փշոտ թփերով։ Հուշարձանի դիմաց կան ծաղկաթմբեր։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը պատրաստված է կռածո բրոնզից, տեղադրված է գրանիտե պատվանդանի վրա։ Ձերժինսկին պատկերված է վճռական կամային տեսքով, ամբողջ հասակով։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քանդակագործ՝ Սերգեյ Մերկուրով
- Ճարտարապետ՝ Ա. Ֆ. Կուսակին
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Горнева Р. Н. Город Дзержинск: Экскурсионный очерк. Горький: Волго-Вятское книжное изд., 1985. 127 с.
- Шальнов С. М. Дзержинск - наш дом. Н. Новгород: Литера, 1999. 160 с.