Տոլյատիի ՕՌՄՄՊՄԴ-4 ֆուտբոլային դպրոցի սան է, մարզիչը եղել է Վ. Նայդենկոն։ 1983-1988 թվականներին խաղացել է երկրորդ լիգայում Տոլյատիի «Տորպեդո» (1983-1985, 1988) և Կիրովի «Դինամո» (1986-1987) ակումբներում։ 1988-1989 թվականներին Լենինգրադի«Զենիթ» ակումբի կազմում անցկացրել է 7 հանդիպում բարձրագույն լիգայում։ 1989 թվականի մրցաշրջանի երկրորդ կեսում տեղափոխվել է «Ուրալմաշ» ակումբ, որի կազմում խաղացել է երկու տարի։ 1991 թվականի կեսին վերադարձել է Տոլյատի, որտեղ խաղացել է «Լադա» ակումբում մինչև 1994 թվականը՝ այդ ընթացքում թիմի կազմում մասնակցելով երկու խաղի Ռուսաստանի բարձրագույն լիգայում։ 1995 թվականին խաղացել է երկրորդ լիգայում «Լադա» (Դիմիտրովգրադ) ակումբում, հաջորդ մրցաշրջանը բաց է թողել և ավարտել կարիերան «Լադա-Տոլյատի ՎԱԶ» ակումբում, որտեղ հանդես է եկել 1997-1998 թվականներին։ 1998 թվականին եղել է թիմի մարզիչ, 2003 թվականինն եղել է «Կայսար» ակումբի մարզիչ, 2009 թվականին «Կիզիլժար» (Պետրոպավլովսկ, Ղազախստան) ակումբի մարզիչ։
Ավարտել է Մարզիչների բարձրագույն դպրոցը[2], 2015 թվականի օգոստոսի դրությամբ եղել է դասավանդող մարզիչ Տոլյատիի «Լադա» ՕՌՄՄՊՄԴ-ում[3]։