Jump to content

Ֆարադեյի երևույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆարադեյի երևույթ, հաստատուն մագնիսական դաշտի ուժագծերի երկայնքով նյութում տարածվող էլեկտրամագնիսական ալիքի (օրինակ, գծայնորեն բևեռացված լույսի) բևեռացման հարթության պտույտ, այն մագնիսաօպտիկայի երևույթներից է։

Հայտնաբերել է Մայքլ Ֆարադեյը 1845 թվականին։ Բևեռացման հարթության պտտման անկյունը համեմատական է մագնիսական դաշտի լարվածությանը և նյութում լույսի անցած ճանապարհի երկարությանը։ Պտտման ուղղությունը կախված չէ լույսի տարածման ուղղությունից։

Ֆարադեյի երևույթը օպտիկական և էլեկտրամագնիսական երևույթների միջև անմիջական կապի առկայության առաջին ապացույցն էր։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆարադեյի երևույթ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 620