Jump to content

Ֆան Խենթ էն Լոսի վճիռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

NV Algemene Transport- en Expeditie Onderneming van Gend & Loos-ն ընդդեմ Հոլանդիայի հարկային ղեկավարության թիվ 26/62 գործով Եվրոպական համայնքների Արդարադատության դատարանի (այսուհետ՝ ԵՀԱԴ) կայացրած վճիռ, որը Համայնքային իրավունքի հիմքերից մեկն է և համայնքային ու ազգային իրավական կարգի հարաբերությունների հիմնադիրը։ Այս վճիռն իր կարևորությամբ առաջինն էր եվրոպական իրավահամակարգում և նախորդեց 1965 թվականին գործադիր մարմինների միաձուլմանը։ Ըստ էության դատարանը ճանաչում է, որ անդամագրվելով Եվրոպական տնտեսական համայնքին՝ անդամ-երկրները համաձայնել են սահմանափակել իրենց ինքնիշխանությունը և որ իրենց քաղաքացիներն այսուհետ հնարավորություն ունեն օգտվել պայմանագրերից՝ ներպետական դատարաններում իրենց իրավունքների պաշտպանության նպատակով։ Սա կոչվում է համայնքային իրավական կարգի ուղղակի ազդեցություն ներպետական իրավունքի վրա։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլանդական տրանսպորտային Ֆան Խենթ էն Լոս ընկերությունն (որը 1999 թվականին միացավ DHL-ին) անդրսահմանային տրանսպորտային ծառայություններ էր մատուցում՝ հատկապես Հոլանդիայի ու Գերմանիայի դաշնային հանրապետության համար։ 1962 թվականին գերմանական միզանյութի (կարբամիդ) բեռը հոլանդական սահմանին ներկրելիս կրկին 8 % հարկման է ենթարկվում։ Հիմք ընդունելով բոլորովին վերջերս իրավական ուժ ստացած Հռոմի պայմանագրի 12-րդ հոդվածը՝ սահմանվում էր. « Անդամ-երկրները ձեռնպահ են մնում իրար միջև ներկրման ու արտահանման նոր հարկեր կամ համարժեք հարկեր սահմանելուց»։ Ընկերությունը պահանջում է հոլանդական Սակագնի հանձնաժողովից (հոլ.՝ Tariefcommissie) վճարել այդ հարկը; Վնասի հարցով վերջինս դիմում ԵՀԱԴ՝ ճշտելու, թե արդյո՞ք Համայնքային իրավունքն ուղղակիորեն ազդում է անդամ-երկրների քաղաքացիների և ձեռնարկությունների վրա։

ԵՀԱԴ-ի վճիռը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնավորապես համարձակ այս որոշումով հաջորդիվ սահմանվեց Եվրոպական իրավունքի հիմքերից մեկը՝ Կոստան ընդդեմ ԵՀԱԴ-ի վճռով միասին։ Այս վճիռը պատահական չէր. դեռևս 1962 թվականին իտալական մի տրիբունալ սահմանել էր, որ Հռոմի պայմանագիրն ուղղակի ազդեցություն ուներ ներպետական օրենսդրության վրա (Societa Biscotti Panettoni Colussi di Milano v. Ministero del Commercio con l'Estero, CMLR 1963, 133): Իսկ 1960 թվականին երկու առանձին վճիռներ (Իտալիան՝ ընդդեմ Բարձր ղեկավարության, վճիռ թիվ 20/59) և Հոլանդիան՝ ընդդեմ Բարձր իշխանության, վճիռ թիվ 25/59), որոնք վերաբերում էին ԵՀԱԴ-ին, Դատարանը հավասարապես բացահայտել էր, որ վերջինս հանդիսանում էր «վերջին փաստարկ, որը թույլ էր տալիս գերակշռել պայմանագրով նվիրաբերված համայնքային շահերն՝ ընդդեմ հարակայության և անդամ-երկրների դիմադրության»։

Դատարանը պարզեց, որ «Համայնքը Միջազգային իրավունքի նոր իրավական կարգ է սահմանում, որի օգտին երկրները սահմանափակել են, չնայած որոշ սահմանափակ բնագավառներում, իրենց ինքնավար իրավունքները, և որի սուբյեկտներ են ոչ միայն անդամ-երկրները, այլև նրանց քաղաքացիները»։ Եվրոպական համայնքի պայմանագիրը կիրառվում է հօգուտ Դատարանի առ այն, որ «սա ավելի քան մի համաձայնագիր է, որը պայմանագրի անդամ երկրների համար կարող է ստեղծել փոխադարձ պարտականություններ»։ Որպեսզի որևէ դրույթ լինի «հստակ ու անպայմանական», եվրոպացի քաղաքացիները կարող են անհրաժեշտության պարագային օգտվել այս նորմից ազգային մակարդակով՝ իրենց երկրների կառավարությունների որոշումների բողոքարկման նպատակով։ Այսպես, Եվրոպական համայնքների պայմանագրի 12-րդ հոդվածը մեկնաբանվում է որպես ուղղակի արդունքներ ունեցող ու անհատական իրավունքներ ստեղծող դրույթ, որով ազգային օրենսդրությունները պետք է պաշտպանված լինեին։ Այս գաղափարն ամրապնդվեց ԵՀԱԴ-ի կողմից օգտագործվող «միջազգային իրավական նոր կարգ»-ի տերմինով։ Փաստացի առաջին անգամ ինքնավար ազգերի միջև համաձայնագրի սուբյեկտներ չէին ոչ միայն անդամ-երկրները, ինչպիսին այժմ Միջազգային իրավունքում է (օրինակ՝ ՄԱԿ, Կիոտոյի արձանագրություն), այլև քաղաքացիները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]