ՖԻԴԵ-ի վարպետ
Արտաքին տեսք
ՖԻԴԵ-ի վարպետ
Մասն է | շախմատային տերմինաբանություն | |
---|---|---|
Մարզաձև | շախմատ | |
Պարգևատրող | Շախմատի միջազգային ֆեդերացիա | |
Նախորդ | • Վարպետության թեկնածու | |
Հաջորդ | • միջազգային վարպետ • գրոսմայստեր |
ՖԻԴԵ-ի վարպետ, Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից շախմատիստներին շնորհվող կոչում։ Տրվում է տղամարդ և կին շախմատիստներին 1978 թվականից։ Իր նշանակությամբ զիջում է «միջազգային վարպետ» կոչմանը և գերազանցում է «վարպետության թեկնածու» կոչմանը։
Կոչումը ստանալու կարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]ՖԻԴԵ-ի վարպետի կոչմանը հավակնելու համար տղամարդ շախմատիստին անհրաժեշտ է Էլոյի գործակիցը հասցնել 2300 և ավելի կետի, իսկ կին շախմատիստին՝ 2100-ի։ Կոչումը շնորհելու կանոնները գրված են ՖԻԴԵ-ի տեղեկատուում[1]։
Այս կոչումը շնորհվում է նաև շախմատային կոմպոզիտորներին և խնդիրները լուծողներին։
2010 թվականի նոյեմբերին աշխարհում կար 5731 ՖԻԴԵ-ի վարպետ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ International Title Regulations - Requirements for the titles designated(անգլ.)
- ↑ «Download Fide Rating Lists». Ratings.fide.com. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին. (անգլ.)