Օրհնյալներն ու անիծվածները (շարք, Բոսխ)
Օրհնյալներն ու անիծվածները | |
---|---|
տեսակ | նկարների շարք և polyptych? |
նկարիչ | Հիերոնիմոս Բոսխ |
տարի | 1500 |
բարձրություն | 88,5 սանտիմետր |
լայնություն | 39,5 սանտիմետր |
ուղղություն | վաղ հոլանդական գեղանկարչության |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ և գեղանկարչության տախտակ |
գտնվում է | Ակադեմիայի պատկերասրահ |
հավաքածու | Դոժերի պալատ |
հատվածն է | Visions of the Hereafter: Fall of the Damned into Hell?, Visions of the Hereafter: Hell?, Visions of the Hereafter: Terrestrial Paradise? և Visions of the Hereafter: Ascent of the Blessed? |
պատկերված են
| |
https://www.gallerieaccademia.it/en/visions-hereafter կայք | |
Ծանոթագրություններ | |
Visions of the Hereafter Վիքիպահեստում |
«Օրհնյալները և անիծվածները» նիդեռլադացի նկարիչ Հիերոնիմ Բոսխի նկարներից է, այն իրենից ներկայացնում է քառանկար (полиптих[1]), որի փեղկերի կենտրոնական մասը կտրված է։ Կա ենթադրություն, որ այս քառանկարը անվանվել է «Ահեղ դատաստան»։ Նկարների մասերը վերնագրված են իրենց բովանդակությանը համապատասխան՝ «Երկրային դրախտ», «Մեղսավորների անկումը», «Համբարձում յոթերորդ երկինք», «Դժոխք»։ Առաջին երկուսը ամբողջական նկարի կենտրոնական մասի ձախ կողմում են գտնվում, մյուս երկուսը՝ աջ։ Դրանցից շատ թե քիչ ճանաչում է ձեռք բերել «Համբարձում յոթերորդ երկինք» նկարը, որում պահապան հրեշտակները թունելի միջով անդրշիրիմյան խավարից դուրս են բերում արդարներին, ովքեր արժանացել են հավերժական արքայության։ Թունելը բաղկացած է լույսի թափանցիկ կոնցետրիկ օղակներից, որոնք ձգվում են դեպի հավերժության ոչ երկրային փայլը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ մի քանի նկարների շարք, որոնք ունեն թեմատիկ ընդհանրություն
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Franca Varallo, Bosch, Skira, Milano 2004.
- Koldeweij, A.M., P. Vandenbroeck en B. Vermet (2001) Jheronimus Bosch. Alle schilderijen en tekeningen, Rotterdam: Museum Boijmans Van Beuningen, Rotterdam: NAi Uitgevers [enz.]. ISBN 9056622196
- Tolnay, Charles de (1984) Hieronymus Bosch. Het volledige werk, Alphen aan den Rijn: ICOB. ISBN 9061131642 -->