Օրխան Սուլթանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրխան Սուլթանով
 
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ծննդյան օր 1977
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ
Zafar Order և «Հայրենիքին ծառայելու համար» շքանշան

Օրխան Սեդյար օկլի Սուլթանով (ադրբ.՝ Orxan Sedyar oğlu Sultanov, 1977, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի Հանրապետության արտաքին հետախուզական ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրխան Սուլթանովը ծնվել է 1977 թվականին Բաքվում։ Որոշ ժամանակ նա աշխատել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում։

2007-2011 թվականներին նա աշխատել է որպես Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպանի առաջին քարտուղար։

Արտաքին գործերի նախարարությունից հետո նա աշխատանքի է ընդունվել Ազգային անվտանգության նախարարության արտաքին հետախուզության վարչությունում։

Ադրբեջանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի դեկտեմբերի 14-ի հրամանով Օրխան Սուլթանովը նշանակվել է ԱՀ արտաքին հետախուզական ծառայության պետ[1]։

2016 թվականի մարտի 17-ին, Ադրբեջանի Հանրապետության Նախագահի հրամանով, ԱՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Օրխան Սեդյար օղլու Սուլթանովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում[2]։

Ադրբեջանի Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով Օրխան Սուլթանովը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 2-րդ աստիճանի շքանշանով `ազգային անվտանգության ապահովման և ազգային շահերի պաշտպանության գործում արդյունավետ աշխատանքի համար[3][4]։

2019 թվականի մարտի 27-ին, Ադրբեջանի Հանրապետության Նախագահի հրամանով, ԱՀ արտաքին հետախուզական ծառայության պետ Օրխան Սեդյար օղլու Սուլթանովին շնորհվելէ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]