Jump to content

Օրգանոպրեպարատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրգանոպրեպարատների արտադրությունը կենտրոնացած է մսի կոմբինատներում, անմիջապես հումքին մոտ, քանի որ ներզատիչ գեղձերը որպես հումք շատ անկայուն են և արագ կորցնում են իրենց հիմնական ազդող միացությունները։ Այդ պատճառով դրանք վերցնում են կենդանու մորթից անմիջապես հետո և անհապաղ ուղարկում վերամշակման։ Հակառակ դեպքում անջատված գեղձերը պետք է պահածոյացվեն։ Պահածոյացումն իրականացվում է հետևյալ կերպ՝

  1. Սառեցում 8-12 °C, երբեմն ավելի ցածր ջերմաստիճան։ Սառեցված վիճակում ներզատիչ գեղձերում քիմիական երեույթներն ընթանում են դանդաղ, որի հետևանքով հորմոնները ոչ մի փոփոխության չեն ենթարկվում։
  2. Պահածոյացում քիմիական հականեխիչ նյութերով։ Այդ ժամանակ հիմնականում որպես հականեխիչ կիրառում են էթիլ սպիրտը և ացետունը։ Վերամշակումից կամ սառեցումից առաջ անջատված գեղձերը մաքրում են այլ հյուսվածքներից, ճարպերից, խոշոր անոթներից, մկաններից և ալն։ Գեղձերը հավաքվում են ցինկապատ կամ էմալապատ ամանի մեջ։

Օրգանոպրեպարատների դասեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների օրգաններն ու հյուսվածքները մշակման են ենթարկվում դեղագործական ակտիվ նյութեր ստանալու նպատակով։ Ըստ դեղագործական ակտիվ նյութերի բնույթի օրգանոպրեպարատները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  1. հորմոնալ պրեպարատներ
  2. ֆերմենտային պրեպարատներ
  3. ամինաթթվային պրեպարատներ
  4. վիտամինային պրեպարատներ
  5. ֆոսֆոր պարունակող պրեպարատներ
  6. ոչ սպեցիֆիկ ազդեցության պրեպարատներ

Ըստ ստացման տեխնոլոգիայի օրգանոպրեպարատները բաժանվում են երեք խմբի՝

  1. Առաջին խմբի օրգանոպրեպարատներն իրենցից ներկայացնում են կենդանիների չորացված և փոշիացված օրգանները, որոնք ենթարկվել են միայն ճարպազրկման։
  2. Երկրորդ խմբի օրգանոպրեպարատներն իրենցից ներկայացնում են առաջնային մաքրումն ու խտացումն անցած տարբեր՝ էքստրագենտներով ստացված հանուկներ։
  3. Երրորդ խմբի օրգանոպրեպարատները՝ էքստրակտների, հանուկների խոր մաքրման հետևանքով ստացված դեղաբանորեն ակտիվ նյութի լուծույթներ են։

Առաջին և երկրորդ խմբի պրեպարատները նախատեսված են ներքին կիրառման համար, իսկ երկրորդ խմբի պրեպարատները՝ ներերակային ինյեկցիայի համար։

Հորմոնալ պրեպարատներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահանաձև գեղձի պրեպարատներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիրեոդին- մսատու անասունի վահանաձև գեղձը մսաղացով մանրացնում են և ստացված շիլան չորացնում վակուում չորացնող պահարաններում (ջերմաստիճանը չպետք է գերազանցի 40 °C)։ Չոր զանգվածը փոշիացնում են, բենզինով ճարպազրկում և նորից չորացնում։ Ապա ստացված զանգվածը գնդավոր աղացով վեր են ածում փոշու։ Չոր թիրեոդինն իրենցից ներկայացնում է միայն ճարպազատված, չորացված վահանաձև գեղձի պրեպարատ։ Թիրեադին պրեպարատը դեղնագորշավուն յուրահատուկ հոտով, մանր ամորֆ փոշի է։ Այն չի լուծվում ջրում և սպիրտում։ Ստանդարտացվում են ըստ յոդի պարունակության։ Փաթեթավորում են նարնջագույն ապակյա տարրաներում և պահում չոր, սառը տեղում։ Կիրառվում է վահանաձև գեղձի անբավարար ֆունկցիայի դեպքում, հաբերի կամ փոշու ձևով։ Թիրեոդինի արտադրությունը տիպային սխեմա կարող է հանդիսանալ առաջին խմբի օրգանոպրեպարատների՝ չորացված, ճարպազատված և փոշիացված գեղձերի արտադրության համար։

Հարվհանաձև գեղձի պրեպարատներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարաթիրեոդին- ստանում են մսատու անասունների գեղձերից, որոնք մանրացնում են մսաղացով և քլորաջրածնաթթվով ենթարկում հիդրոլիզի։ Սառեցված հիդրոլիզատը ֆիլտրում են, որից հետո նստեցնում են սպիտակուցային ֆրակցիան pH-4.8-4.9 սահմաններում։ Լուծույթը հագեցնում են NaCl-ով, աղանստեցված նյութերը անջատում են ցենտրիֆուգմամբ, լուծում ջրում։ Լուծույթի ստանդարտիզացումը կատարում են շների վրա, նրանց արյան մեջ կալցիումի քանակության բարձրացմամբ։ Ապա պահածոյացնում են 0․3% ֆենոլի լուծույթում և ասեպտիկ պայմաններում լցնում ամպուլաները 1 մլ, կամ էլ սրվակների մեջ 5 և 10 մլ տարողությամբ։ Պարաթիրեոդինը պատկանում է օրգանոպրեպարատների երրորդ խմբին ՝ ենթամաշկային և ներմկանային ներարկման համար։ Այն իրենից ներկայացնում է բաց սաթագույն, թափանցիկ հեղուկ, թթվային ռեակցիայով։ Կիրառվում է բրոնխիտի, ջղակծկման դեպքում։

Մակերիկամի պրեպատներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրենալինի հիդրոքլորիդի և հիդրոտարտար։ Մակերիկամի գեղձերը պետք է վերցնել մորթուց անմիջապես հետո և 30 րոպեի ընթացքում ուղարկել արտադրության կամ սառեցման, քանի որ ադրենալինը, որպես պիրոկատեխինի ածանցյալ՝ արագ օքսիդանում է ջրային լուծույթում, իսկ օքսիադացված նյութերը թունավոր են։ Գեղձերը մանրացնում են, ստացված ֆարշը լցնում 1․5 քանակությամբ ավել 95% սպիրտի մեջ, որին ավելացնում են 1% թրթնջկաթթու և էքստրակտում սենյակային ջերմաստիճանում 12 ժամ անընդհատ խառնման պայմաններում։ Ստացված հանուկը և մզվածքը գոլորշիացնում են մինչև հանուկի նախնական ծավալի 1/10 մասը։ Ջրային մնացորդը մաքրում են լիպիդներից և ճարպերից բենզինով թափահարելու միջոցով, իսկ բենզինը հանուկից հեռացնում են վակուում գոլորշիացմամբ։ Այնուհետև հանուկը ֆիլտրում են և ամոնիակի լուծույթ ավելացնոլով նստեցնում են ադրենալինը։ Նստվածքը ֆիլտրում են, ֆիլտրի վրա մնացորդը լվանում ջրով։ Ստացված բաց ադրենալինը հետագա մաքրման նպատակով լուծում են քլորաջրածնաթթվով թթվեցրած ջրում և կրկին նստեցնում ամոնիակի լուծույթով։ Նստվածքը հավաքում են ֆիլտրի վրա, լվանում ջրով, հետո սպիրտում և եթերով։ Մաքուր չոր ադրենալինը լուծում են 0․01 նորմալանոց քլորաջրածնային թթվում, լուծույթին ավելացնում են 0․5% քլորէթան, որպես կոնսերվանտ և ֆիլտրելուց հետո ասեպտիկ պայմաններում լցնում են ամպուլաները և կամ նարնջագույն ապակյա սրվակները 30մլ ծավալով։ Պրեպարատն իրենից ներկայացնում է անգույն հեղուկ, թթվային ռեակցիայով։ Պահվում է մութ տեղ։ Կիրառվում է որպես տեղային անոթասեղմիչ և արյունահոսությունը կանգնեցնող միջոց, ինչպես նաև արտանոթային համակարգի ստիմուլյատոր, իսկ բրոնխիալ ասթմայի ժամանակ՝ բրոնխային մկանների թուլացման միջոց։ Այս խմբին է պատկանում նաև կորտին պրեպարատը, որը մակերիկամի արտաքին շերտի կեղևի մաքրման էքսրրակտի ջրային լուծույթն է։ Գեղձի արտաքին կեղևային շերտը առանձնացնում են, մանրացնում և էքստրակտում եթերով։ Հետո հորմոնը անց են կացնում սպիրտի մեջ, իսկ հետո NaCI–ի իզոտոնիկ լուծույթ։ Կիրառվում է Ադդիսոնի հիվանդության (էնդոկրինային հիվանդություն, պայմանավորված մակերիկամների ոչ բավարար ֆունկցիայով) ընդհանուր Ադինամիայի(մկանների թուլացում) բուժման ժամանակ։ պահվում է օդից պաշտպանված տեղում 10 °C–ի տակ։

Սեռական հորմոնների պրեպարատներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսթրոն-3-հիդրօքսի էսթրա-1,3,5 Էսթրադիոլ-էսթրա-1,3,5 Կանացի սեռական հորմոնները, որոնք արտազատվում են ձվարաններից, իրենցից ներկայացնում են էստրանա ածխաջրածնի ածանցյալներ՝ էսթրոն և էսթրադիոլ։ Տղամարդու սեռական հորմոնները արտազատված սերմնարաններից, իրենցից ներկայացնում են Անդրոստան ածխաջրածնի ածանցյալը։ Դրանցից ամենակարևորը Թեստոտերոնն է։ Ըստ քիմիական կառուցվածքի սեռական հորմոնները պատկանում է ստերիոդային հորմոնների շարքին։ Այժմ միջազգային ասպարեզում բժշկականում պրակտիկայում կիրառվում են սեռական սինթետիկ հորմոններ կամ դրանց ածանցյալները՝ էթինիլ-էստրադիոլ, սինեսթրոլ, դիէթիլստիլբեսթրոլ, մեթիլթեստետերոլ։ Էսթրոն- ստացման համար առավել օգտավետ հումք կարող է հանդիսանալ հղի կնոջ կամ կենդանու մեզը։ Մեզը լցնում են աղաթթվով, էքստրակտում բենզոլով կամ եթերով։ Ստացված հանուկը առանձնացնում են ջրային շերտից և գոլորշիացնում, մնացորդը լուծում են սպիրտում։ Առաջացած սպիրտային լուծույթը սառեցնում են, այն մաքրելով խարնուրդներից, որից հետո նստվածքը ֆիլտրում են։ Ֆիլտրատը գոլորշիացնում են, մնացորդին ավելացնում են եթեր, հիմնական նյութը անց են կացնում եթերի մեջ։ Հետո եթերը հեռացնում են, մնացորդը մանրացնում։ Էսթրոնը հանդիսանում է ստանդարտ կանացի սեռական հորմոնների բոլոր պրեպարատների համար։ Կանացի հորմոնների պրեպարատները կիրառվում են ձվարանների ներքին սեկրեցիայի ֆունկցիայի խանգարման դեպքում։

Ստորին մակուղեղի հետին բլթի հորմոնների պրեպարատներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադիուրեկրին այս պրեպարատի մեջ պարունակում է ստորին մակուղեղի հետին բլթի կողմից արտազատվող բոլոր հորմոնները։ Անասունի մորթուց անմիջապես հետո, ստորին մակուղեղեը պահածոյացնելու նպատակով տեղադրում են ացետոնի մեջ։ Ստորին մակուղեը ացետոնի միջից հանում են արտադրությունից անմիջապես առաջ և առանձնացնում հետին մասը։ Կտրտած հումքը չորացնում են վակուում չորացնող պահարանում (40 °C-ից ոչ ավել)։ Չորացված զանգվածը ճարպազրկում են բենզինով։ Էքստրագենտի մնացորդները հեռացվում են վակուումով, ոչից հետո չորացնում են, փոշիացնում և ստանդարտիզացնում։ Ադիուրեկրին պրեպարատը մոխրագույն, մանրամորֆ փոշի է, որը ջրում չի լուծվում։ Պահվում է հերմետիկ փակված բալոններում, սառը և չոր տեղ, կիրառվում է ոչ շաքարային միզահյուծության և գիշերային անմիզապահության դեպքում։ Ընդունվում է փոշին քթով քաշելու միջոցով։ Պրեպարատների այդ խմբին են պատկանում նաև ադիուրեկրինից ստացված պիտուետրինը։

Ամինաթթվային պրեպարատներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդրոզին L-103, Hydrolysium L-103-այն ստանում են խոշոր եղջերավոր անասունների արյան սպիտակուցների թթվային հիդրոլիզի միջոցով։ Ռեակտորը լցնում են որոշակի քանակությամբ հումքով ավելացնում թորած ջուր և աղաթթու։ Հիդրոլիզը տեղի է ունենում 3 ժամ 115-120°-ում և խառնման պայմաններում։ Թթու հիդրոլիզատը ֆիլտրում են և չեզոքացնելու համար այն անց են կացնում իոնափոխանակային խեժով։ Չեզոքացված հիդրոլիզատը ստերիլիզացնում են և վրան ավելացնում գլյուկոզայի ստերիլ լուծույթ (20 գրամ, 1 լիտր հիդրոլիզատին), որից հետո հիդրոլիզատը ֆիլտրում են։ Ստերիլ պայմաններում հիդրոլիզատը լցնում են ամպուլաները կամ հերմետիկ փակվող սրվակները (0,25 և 0,5լ քանակությամբ)։ Այդ խմբին են պատկանում նաև կզեինի հիդրոլիզատը և ամինոպեպտիդը։ Այս պրեպարատները կիրառվում են սպիտակուցային քաղցի դեպքում՝ որպես սպիտակուցի աղբյուր։

Վիտամինային պրեպարատներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին–ցիանկոբալամինը ստանում են կենդանական ծագում ունեցող հումքից։ Հիմնականում այդ ձևով ստացվում են կամպոլոն և անտիանեմին պրեպարատները, որոնք անջատում են կենդանիների լյարդից և նրանց մեջ B12–ի քանակը տարբեր է։ Կամպոլոն– լյարդի խտացված ջրային էքստրակտ։ ստացման համար նախնական հումքը մանրացնում են, տեղադրում գոլորշով տաքացվող թասիկում և տաքացնում 70°, անընդհատ խառնելով։ Քամված հյութը հիդրավլիկ ճնշման տակ նորից լցնում են գոլորշով տաքացվող թասիկը և տաքացնում այնքան մինչև մնա սկզբնական ծավալի 40%։ Այդ ընթացքում սպիտակուցների հիմնական մասը կոագուլացվում է՝ նստվածքը ֆիլտրում են։ Ֆիլտրատը տեղափոխում են պարզարան, ավելացնում 96% սպիրտ, խառնում և թողնում պարզելու։ Հեղուկն առանձնացնում են նստած սպիտակուցից, այնուհետև սպիրտային հեղուկից սպիրտը հեռացնում են վակուում ապարատի միջոցով։ Խտացած հանուկը ֆիլտրում են կտորով և նորից տաքացնում մինչև 90-92°։ Դրանից հետո նստվածքն անջատում են ցենտրիֆուգմամբ։ Ստացված թափանցիկ հեղուկին ավելացնում են աղաթթու, ֆենոլ և 2 մլ քանակությամբ լցնում ամպուլաները։ Կամպոլոն պրեպարատը մուգ դեղնավուն, թափանցիկ հեղուկ է։ Նրա 1 մլ-ին պարունակում է 1․3 մկգ ցիանկոբալամին։ Պահվում է սառը, մութ տեղ։ Կիրառման ժամկետը 12 ամիս է։ Կիրառվում է սակավարյունության, լյարդի ցիրոզի, գաստրիտների, հեպատիտի դեպքերում։

Հիպոֆիզի պրեպարատներ կամ ստորին մակուղեղի պրեպարատներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորին մակուղեղը հետին, միջանկյալ և առաջնային երեք բլթերից կազմված ներզատիչ գեղձ է։ Ստորին մակուղեղում արտադրվում են տարբեր հորմոններ, որոնք իրենցից ներկայացնում են սպիտակուցային նյութեր։ Այդ հորմոնները պրոտոելիտիկ ֆերմենտների ազդեցությամբ կորցնում են իրենց ակտիվությունը։

Ստորին մակուղեղի առաջնային բլթի հորմոնների պրեպարատներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կորտիկոտրոպին կամ ադրենոկորտիկորտրոպին- նախատեսցած են ինյեկցիայի համար։

2 Պրոլակտին- պոլիպեպտիդ է։ Դրանց արտադրությունն ընթանում է հետևյալ տեխնոլոգիայով։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս․ Ա․ Դադայան։ Պինդ դեղաձևերի արտադրության սկզբունքներն ու փորձարկման լաբորատոր եղանակները։ ԵՊՀ հրատարակչություն, Երևան 2012։