Jump to content

Օմֆալոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դելֆիի օմֆալոսը

Օմֆալոս (հին հունարեն՝ ὀμφαλός — պորտ), հնագույն պաշտամունքային բայթիլ Դելֆիում, համարվում էր Երկրի պորտը, աշխարհի կենտրոնը։ Ապոլլոնին նվիրված այս քարը պահվում էր նրա տաճարում, ուներ մոնոլիտ բլոկի տեսք։ Գտնվում էր ցելայում՝ շրջապատված երկու ոսկե արծիվներով։

Դիցաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական դիցաբանության համաձայն՝ Զևսը երկու արծիվ է արձակել աշխարհի արևմտյան և արևելյան ծայրերից և նրանց հանդիպման կետում նետել է քար, որը խորհրդանշում է երկրի կենտրոնը՝ օմֆալոսը (Երկրի պորտ

Մեկ այլ առասպելի համաձայն՝ օմֆալոսը հենց այն քարն էր, որը Զևսի փոխարեն կուլ է տվել Կրոնոսը։ Հռոմեական ավանդույթի համաձայն՝ այս քարը կոչվել է «Ագադիր»[1]։ Վառոնը նշում է այն ավանդույթը, որ օմֆալը Պիֆոնի՝ դելֆյան սուրբ օձի գերեզմանն էր, այսինքն՝ այն ի սկզբանե տապանաքար էր, որը կարող էր ծառայել որպես շփման կետ ողջերի և մահացածների աշխարհի միջև ՝ հանդես գալով որպես ամբողջ տիեզերքի ճշմարիտ կենտրոն։

Օմֆալոսի սինդրոմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմֆալոսի սինդրոմի առկայության պայմաններում մարդիկ իրենց համարում են ծնված տիեզերքի կենտրոնում։ Մեզ հասած աշխարհի ամենահին քարտեզը, որը ստեղծվել է մ.թ.ա. 6-րդ դարում, պատկերում է կլոր տարածություն, որի մեջտեղում Բաբելոնն է[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Первый Ватиканский мифограф II 3, 3». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  2. «Rasmus Grønfeldt Winther (2020) Cutting the Cord: A Corrective for World Navels in Cartography and Science, The Cartographic Journal, 57:2, 147-159, DOI:10.1080/00087041.2018.153404» (PDF). Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավսանիաս, Էլլադայի նկարագրութոյուն, X, 16, 2

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]