Օլեգ Վլասովի առաջին մարզիչը եղել է իր հայրը՝ Սերգեյ Վլասովը, որ եղել է Լեսգաֆտի անվան ինստիտուտի շրջանավարտ։ Ութ տարեկանից հաճախել է «Սմենա» դպրոց։ Երկու տարի անց տեղափոխվել է Կոլպինի «Իժորեց», երկու տարի հետո վերադարձել է «Սմենա», ապա տեղափոխվել «Կիրովեց», ապա հանդես է եկել մարզային թիմում, սովորել է ուսումնարանում։ Կարիերան սկսել է 2001 թվականին «Պիկալյովո» սիրողական ակումբում, հանդես է եկել Ռամենսկոեի«Սատուրն» ակումբում, որտեղից 2006 թվականի ամռանը տեղափոխվել է Պետերբուրգի«Զենիթ» ակումբ։ 2008 թվականին դիտումների է մասնակցել «Ռոստով» ակումբում, բայց արդյունքում ակումբները համաձայնության չեն եկել ֆուտբոլիստի տրանսֆերի գնի վերաբերյալ[2]։ 2008 թվականի հուլիսի 25-ին ընդգրկվել է «Թերեք» ակումբի հայտացուցակում։
2014 թվականի նոյեմբերի 29-ին «Մորդովիայի» կազմում խփել է միակ գնդակը իր նախկին ակումբի՝ «Զենիթի» դեմ խաղում, որն ավարտվել է սենսացիոն տնային հաղթանակով ընդեմ երկրի գործող չեմպիոնի (1:0)։
2016 թվականի հուլիսի 17-ին մեկ տարվա պայմանագիր է կնքել Տուլայի«Արսենալ» ակումբի հետ։ 2017/18 մրցաշրջանում հանդես է եկել Պետերբուրգի«Դինամո» ակումբում։ 2018 թվականի հուլիսի 2-ին հայտնվել է տեղեկություն Վլասովի՝ Կրասնոդարի«Ուրոժայ» ակումբ տեղափոխվելու մասին[3], բայց թիմի կազմում չմասնակցելով ոչ մի խաղի՝ օգոստոսի 31-ին պայմանագիր է կնքել ՊՖԼ-ի մեկ այլ նորաստեղծ ակումբի՝ «Լենինգրադեցի» հետ[4]։