Օլգա Կրաուզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Կրաուզե
ռուս.՝ Ольга Леопольдовна Краузе
Ծնվել էմարտի 15, 1953(1953-03-15) (71 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան

Օլգա Լեոպոլլդովնա Կրաուզե (ռուս.՝ О́льга Леопо́льдовна Кра́узе, մարտի 15, 1953(1953-03-15), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս բանաստեղծ և հեղինակ-կատարող, լենինգրադյան ընդհատակի ներկայացուցիչ, ԼԳԲՏ շարժման ակտիվիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Կրաուզեն ծնվել է 1953 թվականին Լենինգրադում, երկաթուղային ճարտարագետների ընտանիքում։ Նրա հայրը ռուսացված ավստրիացիներից է, մայրը` կիսով չափ հրեա, կիսով չափ լեհ։ Մանկության տարիներին ծնողների հետ շատ է շրջել ամբողջ երկրով։

1960-ականների վերջին Օլգա Կրաուզեն ավարտել է Դնեպրոպետրովսկի թիվ 75 միջնակարգ դպրոցը։ Հետո տեղափոխվել է Լենինգրադ, որտեղ ընդունվել է երգչախմբային դպրոց, հաճախել Կիրովի անվան մշակույթի տան արվեստի ստուդիա, դասախոսություններ կարդացել Էրմիտաժում։ Իր բանաստեղծությունները տպագրել է «Гатчинская правда» թերթում։ Մասնակցել է «Суббота» թատրոն-ակումբին, Բորիս Պոտյոմկինի «Песня» ակումբին, Սեմյոն Բոտվիննիկի ЛИТО-ին։ 1974 թվականից սովորել է Ալեքսանդր Կուշների ЛИТО-ում։ Նա «ЭТАП» ստեղծագործական միավորման կազմակերպիչներից է։ Եղել է «Маяк» գրական միավորման անդամ[1]։ Արվեստաբան Օլգա Ժուկի հետ միասին մասնակցել է «Гей, славяне!» ամսագրի ստեղծմանը։

Լեսբուհի է։ 1980-ականներին Օլգա Կրաուզեն Լենինգրադում կազմակերպել է Անկախ կանանց ակումբ, որը փոխադարձ օգնություն է տրամադրել լեսբուհիներին և միայնակ մայրերին։ Պրոֆեսոր Ալեքսանդր Կուխարսկու հետ միասին հանդիսանում է ՌՍՖՍՀ-ի առաջին պաշտոնական ԼԳԲՏ կազմակերպության գեյերի և լեսբուհիների իրավունքների պաշտպանության «Крылья» ասոցիացիայի հիմնադիրներից, որը գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 9-ին։ 2006 թվականին հրատարակել է «Իմ ուղին երաժշտության մեջ» գիրքը։ Վոլոգդացի գրող Գալինա Շչեկինան նրա մասին արտահայտվել է հետևյալ կերպ.

Իր մասին ճշմարտությունը բացահայտելու համար մեծ քաջություն է պետք, այնպես որ Օլգան, առաջին հերթին, համարձակ անձնավորություն է և տաղանդավոր[2]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ИНТЕРВЬЮ НЕ ТОЛЬКО НА ЛИЧНУЮ ТЕМУ, Интервью Л. Шикур для газеты «ВРЕМЯ» (3 ноября 1988 года, г. Вологда)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  2. Интервью журналу Pinx

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]