Օլաֆ V թագավորի հիշատակին նվիրված մեդալ
Օլաֆ V թագավորի հիշատակին նվիրված մեդալ նորվ.՝ Olav Vs Minnemedalje 30. januar 1991 | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ![]() | ||||
Տեսակ | մեդալ | ||||
Կարգավիճակ | չի շնորհվում | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | հունվարի 30, 1991 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | Հոկան VII թագավորի 100-ամյակին նվիրված մեդալ | ||||
Կրտսեր պարգև | Օլաֆ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ |
Օլաֆ V թագավորի հիշատակին նվիրված մեդալ, Նորվեգիայի պետական պարգև։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորվեգիայի Օլաֆ V թագավորը մահացել է 1991թ.-ի հունվարի 17-ին։ Թաղման արարողությունը տեղի ունեցավ 1991 թ.-ի հունվարի 30-ին, որին մասնակցեցին բազմաթիվ արտասահմանյան քաղաքական և պետական գործիչներ, պետությունների ղեկավարներ, Եվրոպայի թագավորական ընտանիքների անդամներ։ Այդ իրադարձության կապակցությամբ հաստատվեց Օլաֆ V թագավորի հիշատակին նվիրված մեդալը, որն ունի երկու աստճանակարգ՝ ոսկյա և որձաթյա[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդալը շրջանաձև է և պատրաստված ոսկուց կամ արծաթից՝ կախված պարգևի աստիճանակարգից։ Վերին հատվածում պատկերված է թագավորական զինանշանը։ Դիմային հատվածում պատկերված է թագավորը, որի շուրջ գրված է «OLAV • V • NORGES • KONGE •»: Մեդալի հակառակ կողմում՝ կենտրոնում պատկերված է Օլաֆ V թագավորի թագադրումը։ Մեդալի վերևի հատվածում՝ թագի վրա ամրացված է օղակ, որի միջոցով այն ամրացված է ժապավենին։ Մեդալի ժապավենը մետաքսից է, կարմիր գույնի, մեջտեղում հորիզոնական արծաթե սալիկով։ Սալիկի վրա գրված է «30 januar 1991»[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Norske dekorasjoner», Kongehuset. Lest 8. november 2015.
- ↑ Heder og ære. Nasjonale og internasjonale dekorasjoner brukt i Norge Արխիվացված 2015-09-24 Wayback Machine, bilag til Forsvarets Forum, nr. 5, 2012, Oslo: Forsvarets Forum / Forsvarets Veterantjeneste, 2012, s. 25.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kingdom of Norway: King Olav V's Commemorative Medal. (անգլերեն)
- Olav Vs minnemedalje 30 januar 1991.(չաշխատող հղում) (նորվեգերեն)