Օզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օզ Ֆուլֆյելեթ ազգային պարկում (Արևմտյան Շվեդիա)

Օզեր, էսկերներ (շվեդերեն՝ as-լեռնաշղթա, թմբաշար), երկար (մինչև 40, երբեմն ավելի քան 500 կմ), նեղ (մի քանի մ-ից մինչև 2–3 կմ), մի քանի տասնյակ մետր բարձրությամբ ծուռումուռ թմբեր՝ կազմված վալունների խառնուրդով հորիզոնական, հաճախ թեք շերտերով տեղադրված ավազներից, մանրախճից, ճալաքարից, գլաքարից։ Առաջանում են սառցադաշտի հալոցքային ջրերի նստվածքներից։ Տարածված են չորրորդականի (անթրոպոգենի) մայրցամաքային սառցապատման մարզերում՝ Շվեդիայում, Ֆինլանդիայում և Ռուսաստանի եվրոպական մասի հյուսիս-արևմուտքում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 524
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օզեր» հոդվածին։