Օդի խոնավարար (էլեկտրական)
Appearance
Օդի էլեկտրական խոնավարար, բնակելի շինություններում հիգիենիկ պայմանները բարելավող սարք, որն ապահովում է օդի մարդու առողջության համար օգտակար խոնավություն (հատկապես ձմռանը) և միաժամանակ օդը հագեցնում բացասական իոններով, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում օրգանիզմի կենսագործունեության համար։
Օդի խոնավարարը տեղադրում են պատերից, լուսամուտներից, կահույքից առնվազն 0,5 մ հեռու։ Էլեկտրացանցին միացնելիս օդի խոնավարարի միջի ջուրը դուրս է մղվում մանրահատիկ փոշու տեսքով և օդը հագեցնում խոնավությամբ։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդի խոնավարարի անոթները լինում են բաց՝ ափսեի կամ շրջած կոնի տեսքով և փակ ջուր լցնելու ու փոշեցրելու անցք ունեցող կափարիչով։
- Բաց տեսակի օդի խոնավարարները թեթև են ( զանգվածը մինչև 800 գ) և խնայողական «Բրիզ» օդի խոնավարարը (սպառվող հզորությունը 4-6 Վտ)։
- Փակ տեսակի օդի խոնավարարների արտադրողականությունն ավելի մեծ է, քան բացինը, սակայն դրանք ավելի ծանր են (2-2,5 կգ) և ավելի շատ էլեկտրաէներգիա են ծախսում (սպառվող հզորությունը 25– 30 Վտ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |