Օդ (ֆիլմ, 2023)
Օդ ռուս.՝ Воздух | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | ռազմական ֆիլմ և դրամա |
Թվական | 2023 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսեյ Գերման |
Պրոդյուսեր | Կոնստանտին Էռնստ և Կարեն Շահնազարով |
Սցենարի հեղինակ | Ալեքսեյ Գերման |
Դերակատարներ | Anastasia Talyzina?, Ագլայա Տարասովա, Անտոն Շագին, Ելենա Լյադովա, Kristina Lapshina? և Սերգեյ Բեզռուկով |
Երաժշտություն | Անդրեյ Սուրոտդինով |
Կինոընկերություն | Մետրաֆիլմեր և Ամեդիա |
«Օդ» (ռուս.՝ «Воздух»), ռուս ռեժիսոր Ալեքսեյ Գերման կրտսերի գեղարվեստական ֆիլմը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդի գլխավոր հերոսները խորհրդային կին օդաչուներն են հորինված ավիագնդից, որոնք Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կռվել են թշնամու դեմ։ Գործողությունը սկսվում է պաշարված Լենինգրադից, իսկ հետո ծավալվում ռազմաճակատներում։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քրիստինա Իսայկինա Բերգեր – Մարինա Յացենկո
- Միլան Մարիչ
- Ագլայա Տարասովա
- Անտոն Շագին
- Ելենա Լյադովա
- Սերգեյ Բեզռուկով
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախագծի վրա աշխատանքները սկսվել են 2018 թվականին[1][2]։ «Օդ» ֆիլմի բյուջեն կազմել է 450 միլիոն ռուբլի, որպես պրոդյուսերները հանդես են եկել Անդրեյ Սավելևը և Արտյոմ Վասիլևի կողմից, նախագիծն աջակցություն է ստացել Ռուսաստանի մշակույթի նախարարության և Կինոյի հիմնադրամի կողմից։ Նկարահանումները սկսվել են Սանկտ Պետերբուրգում 2020 թվականի հունվարին[3], բայց գարնանը դրանք կասեցվել են կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, և Գերմանը նույնիսկ կասկած է հայտնել, որ չի կարողանա վերջացնել աշխատանքն այդ նախագծի վրա[4][5]։ Ծրագրի պատրաստվածությունն այն ժամանակ կազմում էր մոտավորապես 45 %։ Ալեքսեյ Գերմանի խոսքով՝ փոխված հանգամանքների պատճառով ֆիլմի վրա աշխատանքը կտևի առնվազն 3 տարի[6]։ Հարկադրական պարապուրդի ընթացքում զբաղվել է մեկ այլ նախագծով՝ «Գործ» ֆիլմով[7]։
2021 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ ֆիլմի արտադրության համար կրկին նկարահանող խումբ է հավաքվել, նկարահանումները վերսկսվել են 2021 թվականի աշնանը, իսկ ֆիլմի թողարկումը նախատեսվել է 2022 թվականին[8]։
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի ստեղծողներն այն անվանում են «ռուսական Դյունկերկ»՝ Քրիստոֆեր Նոլանի պատերազմական ֆիլմի նմանությամբ, որը տարբերվում է նկարահանման մասշտաբով[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Алексей Герман-младший снимет фильм о начале Второй мировой войны
- ↑ «Тема моего фильма — выстраданный подвиг». Режиссер Алексей Герман-младший — о военном кино, самолетах на съемочной площадке, актерском «меню» и спокойном Сахалине
- ↑ «То, что происходит с погодой — катастрофа». В Петербурге стартовали съемки нового фильма Алексея Германа-младшего
- ↑ Судьба военной драмы «Воздух» Алексея Германа-младшего пока не решена
- ↑ Герман-младший объяснил, почему не сможет возобновить съемки «Воздуха»
- ↑ Елена Анисимова (2020 թ․ մայիսի 19). «Алексей Герман-младший: «Вместо 1,5 лет будем делать фильм "Воздух" как минимум 3 года, а то и 4»». Собака.ру.
- ↑ Дарья Гладких (2020 թ․ նոյեմբերի 24). «Герман-младший завершил съемки фильма «30 дней 30 ночей». Полнометражного и «камерного», снятого в Репино». Собака.ру.
- ↑ «Драму "Пальмира" намерены выпустить в прокат 23 февраля 2022 года». ТАСС. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Она — Як-истребитель. Для фильма о женском авиаполке построили настоящие самолеты
|