Օբլիվսկայայի գավառագիտական թանգարան
Օբլիվսկայայի գավառագիտական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Օբլիվսկայա |
Հիմնադրվել է | 1994 |
Կայք | oblivsk.ru/muzei.htm |
Օբլիվսկայայի գավառագիտական թանգարան (ռուս.՝ Обливский краеведческий музей), թանգարան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Օբլիվսկի շրջանի Օբլիվսկայա ստանիցայում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օբլիվսկայայի գավառագիտական թանգարանը հիմնադրվել է 1994 թվականին։ Նրա բացումը համապատասխանեցվել է ստանիցայի 250-ամյա հոբելյանին։ Գավառագիտական թանգարանի նախորդը եղել է բաց հերթափոխային հանրակրթական № 2 դպրոցի թանգարանը, որը երկար տարիներ ստեղծել է ՌԽՖՍՀ դպրոցի վաստակավոր ուսուցիչ Վերա Ֆիլեևնա Ավսեցինան[2]։ 1994 թվականին դպրոցական թանգարանի որոշ նմուշներ նվիրաբերվել են գավառագիտական թանգարանին։
Թանգարանում հնարավոր է ծանոթանալ Օբլիվսկայա գյուղի և Օբլիվսկի շրջանի պատմությանը, տեսնել կենցաղային հին իրեր, լուսանկարներ, տեղական արվեստագետների ստեղծած նկարներ, դեկորատիվ-կիրառական արվեստի առարկաներ, հերբարիումներ, կենդանիների և թռչունների խրտվիլակներ և բազմաթիվ այլ իրեր, որոնք հավաքել են կամավորները և հանձնել թանգարանին։ Թանգարանի ֆոնդը ներառում է մոտ 2000 ցուցանմուշ[3]։ Ամեն տարի Օբլիվսկի շրջանի բնակիչները համալրում են թանգարանի ֆոնդը` նվիրաբերելով հին կազակական կենցաղի իրեր, լուսանկարներ, գրքեր, թերթեր, ամսագրեր։ Թանգարանում աշխատակիցներն անցկացնում են էքսկուրսիաներ, դասախոսություններ երկրամասի պատմության վերաբերյալ, ցուցահանդեսներ և լուսանկարչական ցուցահանդեսներ` նվիրված Օբլիվսկի շրջանին[4][5][6]։
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հասցեն` Ռոստովի մարզ, Օբլիվսկի շրջան, գյուղ Օբլիվսկայա, Լենինի փողոց, տուն 21б։ Գտնվում է վաճառական Դեմենտևի հինավուրց տանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Реестр музеев Ростовской области
- ↑ «АВСЕЦИНА ВЕРА ФИЛЕЕВНА — почетный гражданин ст. Обливской». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Проверка муниципального бюджетного учреждения культуры Обливского сельского поселения «Обливский краеведческий музей» Ростовской области(չաշխատող հղում)
- ↑ Туризм в Донском крае
- ↑ В Обливской школьники помогают краеведческому музею изучать историю Ростовской области
- ↑ «Районная краеведческая конференция». Արխիվացված է օրիգինալից 2016-12-27-ին. Վերցված է 2017-06-01-ին.