Jump to content

Քրիստոնեության ընդունումը Կիևյան Ռուսիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ռուսիայի մկրտությունը» Վ.Մ.Վասնեցով 1896 թ.

Ռուսիայի մկրտությունը, Հին Ռուսիայում քրիստոնեության ընդունում որպես պետական կրոն, իրականացված X դարի վերջին իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի կողմից։ Աղբյուրները տալիս են հակասական տեղեկություններ քրիստոնեության ընդունման ճիշտ ժամանակաշրջանի վերաբերյալ։ Ավանդաբար հետևելով մատենագրության ժամանակագրությանը այդ իրադարձությունը տեղի է ունեցել 988 թ., որը և համարվում է Ռուս Եկեղեցու պաշտոնական պատմության սկիզբը (որոշ հետազոտողներ կարծում են, որ Ռուսաստանի քրիստոնեության ընդունումը (մկրտությունը) տեղի է ունեցել ավելի ուշ՝ 990 թ. կամ 991 թ.)։ Մի շարք հեղինակների կողմից տերմինը ընդունվում է որպես քրիստոնեության տարածման գործընթաց Ռուսաստանում XI-XII դարերում։

Տերմինը և բացատրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռուսիայի մկրտությունը» արտահայտությունը առաջին անգամ հանդիպում է «Ասք Իգորի արշավանքի մասին» պոեմում։ Ռուսական Նոր ժամանակաշրջանի պատմագրության մեջ արտահայտությունը առաջին անգամ օգտագործվում է Վ.Ն.Տատիշչևի («սլավոնների մկրտությունը Ռուսիայում) և Ն.Մ. Կարամզինի («Ռուսաստանի մկրտությունը) կողմից։ Դրա կողքին գրականության մեջ օգտագործվում են նաև այլ տերմիններ. «Ռուսիայի լուսավորումը», «քրիստոնեության մութքը», «Վլադիմիրի երկրորդ կրոնական ռեֆորմ» և այլ։

Նախապատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք հեղինակներ համարում են ապացուցված փաստ[1][2][3], այն, որ Ասկոյլդ և Դիր իշխանները մի խումբ մարդկանց հետ ընդունեցին մկրտություն Կիևում եպիսկոպոսի կողմից, որը ուղարկված էր Կոստանդնուպոլսի պատրիարք Ֆոտիյ I կողմից 860-ական թվականների սկզբին կամ կեսերին, ռուսների դեպի Կոստանդնուպոլիս կատարած արշավանքից հետո 860 թ., ըստ մյուս աղբյուրների - Վասիլի I-ի (867—886) և պատրիարք Իգնատիի օրոք (867—877)։ Այս իրադարձությունները երբեմն անվանվում են Ռուսիայի առաջին մկրտություն։ Հին Ռուսական պետության առաջին կառավարիչը, որը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը բյուզանդական ծեսով, դարձավ իշխանուհի Օլգան 957 թ-ին (չնայած որ որոշ աղբյուրներով նշվում են այլ տարեթվեր)։ 957 թ-ին Օլգան մեծ պատվիրակությունով պաշտոնական այց կատարեց Կոստանդնուպոլիս։ Նրան ուղեկցում էր քահանա Գրիգորին։ Օլգան ձգտում էր Ռուսիայի մկրտությանը և Բյուզանդիայի կողմից որպես հավասար քրիստոնեական կայսրության ճանաչմանը։ Մկրտության ժամանակ նա ստանում է Ելենա անունը։ Սակայն, շատ պատմաբանների կարծիքով, այդ միության համաձայնությունը ընդունվեց ոչ միանգամից։ 959 թ-ին Օլգան ընդունեց հունական պատվիրակությանը, սակայն հրաժարվեց Բյուզանդիային օգնության զորք ուղարկել։ Այդ թվականին նա դեսպաններ ուղարկեց Գերմանայի կայսր Օտտոն I-ի մոտ եպիսկոպոսներ և քահանաների ուղարկելու խնդրանքով, որպեսզի Ռուսիայում եկեղեցի հիմնեն։ Բյուզանդիայի և Գերմանիայի միջև հակասությունների վրա խաղալու նրա այդ փորձը հաջողվեց։ Կոստանդնուպոլիսը գնաց զիջումների, կնքելով փոխշահավետ համաձայնագիր, իսկ գերմանական պատվիրակությունը պատրիարք Ադալբերտ Մագդեբուրգցու գլխավորությամբ վերադարձավ հետ ձեռնունայն, իսկ նրանցից ոմանք էլ սպանվեցին։ 960 թ-ին հույներին օգնության ուղարկվեց ռուսական զորքը ապագա կայսր Նիկիֆոր Ֆոկիի ղեկավարությամբ, որը կռվեց Կրիտե կղզում արաբների դեմ։

Հնագիտական տվյալնները հաստատում են քրիստոնեության տարածման սկիզբը նախքան պաշտոնապես Ռուսիայի մկրտության փաստը։ Х դարի կեսերի ազնվականների շիրիմներում հանդիպում են առաջին խաչերը։

Կրոնի ընտրությունը Վլադիմիրի կողմից

[խմբագրել | խմբագրել կոդը]
« Վլադիմիր իշխանը ընտրում է կրոն» Ի.Ե.Էգգինկ 1822 թ.

Ցեղային աղանդները չէին կարող ստեղծել միասնական կրոնական համակարգ, քանի որ հեթանոսական պանթեոնը չէր կարող համատեղել Հին Ռուսիայի բոլոր ցեղերի հավատքները։ Ըստ ասքի մինչև իշխան Վլադիմիրի մկրտությունը «հավատքի փորձություն» է կատարվում։ 986-ին իշխան Վլադիմիրի մոտ են գալիս վոլգյան բուլղարների պատվիրակները և առաջարկում նրան ընդունելու իսլամ։ Երբ նրանք ներկայացրեցին այն ծեսերը, որոնք պետք է պահպանել, այդ թվում և գինի խմելու արգելքի մասին, Վլադիմիրը պատասխանեց հայտնի արտահայտությամբ. «Ռուսները ապրում են խմելու բերկրանքով», որից հետո մերժեց բուլղարների առաջարկը։ Նրանցից հետո Կիև ժամանեցին Վատիկանի կողմից ուղարկված գերմանացի միսիոներները։ Սակայն ռուս իշխանը չցանկացավ ընդունել մկրտություն նրանց կողմից։ Հաջորդը եղան Խազարական հրեաները, որոնք առաջարկեցին Վլադիմիրին ընդունել հուդայականություն։ Վլադիմիրը հրաժարվեց նաև հուդայականություն ընդունելուց։ Հետո Ռուսիա ժամանեց բյուզանդացի, որին ռուս ժամանակագիրը իմաստության համար անվանել է Փիլիսոփա։ Նա պատմեց ռուս իշխանին բիբլիական պատմության և քրիստոնեական կրոնի մասին։ Սակայն Վլադիմիրը դեռևս չի ընդունում վերջնական որոշում և խորհրդակցում է իր բոյարների հետ։ Որոշում է ընդունվում փորձարկել կրոնը, ներկա գտնվելով մուսուլմանների, գերմանացիների և հույների կրոնական ծեսերին։ Կոստանդնուպոլիսից Կիև վերադարձած պատվիրակները հիացմունքով հայտնեցին իշխանին. «Չէինք հասկանում որտեղ էինք մենք` երկնքում թե երկրի վրա»։ Դրանից հետո Վլադիմիր իշխանը ընտրություն կատարեց հունական ծեսով քրիստոնեության օգտին։

Վլադիմիր իշխանի և Կիևի քաղաքացիների մկրտությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վլադիմիր իշխանի մկրտությունը» Վ.Մ.Վասնեցով: 1880-ական թվ. վերջ

Մոտ 988 թ. Կիևի իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչը ընդունեց որոշում մկրտվել Կոստանդնուպոլսի Եկեղեցու կողմից։ Որից հետո Վասիլի II և Կոնստանտին VIII թագավորության օրոք մկրտվում են նաև Կիևի ժողովուրդը Դնեպրի ջրերի մեջ։ Շատ պատմաբաններ Վլադիմիրի մկրտությունը վերագրում են 987 թ-ին։ Բյուզանդական աղբյուրները այդ իրադարձությունը վերագրում են 988 թվ-ին[4]։

Ռուսական մյուս տարածքների մկրտությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կիևի բնակիչների մկրտությունը»: Կ.Վ.Լեբեդև

Հայտնի է, որ առաջին եպիսկոպոսարանները, բացի Կիևյանից, կային նաև Նովգորոդում, հնարավոր է նաև Չերնիգովյան, Վլադիմիր-Վալինսկի, Բելգորոդյան և այլ թեմեր։ Որոշ տարածքներում քրիստոնեությունը ընդունվում էր ստիպողաբար, որի ընթացքում վերացվում էին հեթանոսական կուռքային կառույցները, ընդիմացողները ճնշումների էին ենթարկվում։ Այսպես, ըստ ժամանակագիր Իոկիմովի հաղորդմամբ, Նովգորոդը ցուցաբերեց ակտիվ դիմադրություն քրիստոնեության ներմուծմանը. այն մկրտվել է 990 թ-ին եպիսկոպոս Իոակիմի կողմից զինվորականների աջակցությամբ։ Ռոստովում և Մուրոմում այդ դիմադրությունը շարունակվեց մինչև XII դարը։ Այդ դիմադրությունները ավելի շատ ունեին քաղաքական պատճառներ, քան ուղղված էին բուն քրիստոնեության տարածման դեմ։

Քրիստոնեության ընդունման հետևանքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական հետևանքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսիայի մկրտությունը տեղի ունեցավ մինչև Արևմտյան և Արևելյան եկեղեցիների վերջնական պառակտումը, այն ժամանակաընթացքում, երբ հասունացել էր և որպես հավատք, և որպես եկեղեցիների և ազնվական կառավարության փոխհարաբերություն[5]։ Բյուզանդական եկեղեցա-պետական կանոնակարգի մեջ Կայսրը(Բասիլևսը) ներկայանում էր որպես ուղղափառության Պահապան և Գերագույն Պաշտպան, և հետևաբար որպես միասնական միապետ բոլոր ուղղափառների համար։ Մյուս քրիստոնեական երկրների ղեկավարները նրանից ստացան իշխանների, հարյուրապետերի կոչումներ։ Այսպիսով, ընդունելով մկրտությունը բյուզանդացիների կողմից, Վլադիմիրը Ռուսիան ընդգրկեց բյուզանդական պետականության ուղեծիր։

Մշակութային հետևանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեության ընդունումը նպաստեց ճարտարապետության և գեղանկարչության զարգացմանը իրենց միջնադարյան ձևով և բյուզանդական մշակույթի ներթափանցեց որպես անտիկ ավանդույթների ժառանգություն։ Հատկապես կարևոր էր կիրիլիցայի գրերի և մատենագրության ավանդույթների տարածումը. Ռուսիայի մկրտությունից անմիջապես հետո ստեղծվեցին հինռուսական գրերի մշակութային առաջին հուշարձանները[6]։ Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն անտարակույս իր հետ բերեց հեթանոսական կուռքերի վերացմանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Еп. Порфирий Успенский. Четыре беседы Фотия, святейшего патриарха Константинопольского. СПб., 1863; Никон (Лысенко). «Фотиево» крещение славяно-россов и его значение в предыстории Крещения Руси: Богословские труды. Сборник № 29. М.,1989, стр. 27-40; Прот. Лев Лебедев. Крещение Руси. Изд. МП, 1987, стр. 63 — 76.
  2. Парменов А. Русь у стен Царьграда // Православие.ру, 14.07.2005.
  3. Священник Виктор Кузнецов.Аскольдово крещение // Завтра. — № 24 (604). — 15.06.2005 г.
  4. Шахматов А. А. Повесть временных лет, т.1. Вводная часть. Текст. Примечания. Пг., 1916.
  5. Топоров В. Н. Язык и культура: об одном слове-символе // Балто-славянские исследования. 1986. — М.: Наука, 1988. — С. 3.
  6. Гл. II, § 4. // Дворниченко А. Ю., Кащенко С. Г., Флоринский М. Ф. Отечественная история (до 1917 г.). — М., 2002.