Քննարկում:Սումգայիթի ջարդեր

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«ջարդ» բառը գրվում է «դ»-ով և ոչ թե «թ»-ով։

Իրավունք ունես: - Ֆետայի 22:46, 31 Օգոստոսի 2007 (UTC)[reply]

Անիմաստ քննարկում[խմբագրել կոդը]

Այս հոդվածի անվանափոխման համար քննարկումը կարծում եմ անիմաստ է, քանի, որ Հայերեն Վիքիպեդիայում Հայաստան, Հայոց պատմություն, Արցախի պատմություն, Հայկական հարց և նմանատիպ այլ թեմատիկա ունեցող քննարկումները հիմնականում չեն արժանանում մասնակիցների ուշադրությանը, իսկ արժանանալու դեպքում էլ մեկ կամ երկու մասնակցի ոչ կառուցողական քննարկման պատճառով փակուղում են հայտնվում՝ չստանալով վերջնական լուծում։ Այնպես որ իմ փորձը ցույց է տալիս, որ չարժի քննարկման դնել այսպիսի հարցեր։ Իսկ հոդվածը արժի անվանափոխել՝ կարդալով ՄԱԿ–ի կողմից ձևակերպված Ցեղասպանությունը բնութագրող հոդվածը։--Գարդմանահայ (քննարկում) 17։58, 11 Հունվարի 2014 (UTC)

Սովորաբար Վիքիպեդիայում նախընտրելի անվանում է տարածված անվանումը (բացառությունները շատ քիչ են): Գուգլում Սումգայիթի Հայոց Ցեղասպանություն տարբերակը ընդամենը 4 արդյունք է բերում, իսկ Սումգայիթի Հայոց Ցեղասպանությունը՝ ոչ մի (Վիքիպեդիայի էջերը չհաշված)։ Բացի այդ նման անվանափոխությունը կնշանակի, որ մենք զբաղվում ենք օրիգինալ հետազոտությամբ՝ այսինքն մենք սկսում ենք ինքներս մեկնաբանել՝ որոնք են ցեղասպանության չափանիշները։ --vacio 13:37, 18 Հունվարի 2014 (UTC)
Ողջույն, «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարանում որպես այս հոդվածի վերնագիր ընտրված է Սումգայիթի ցեղասպանություն: Առաջարկում եմ այնուամենայնիվ հոդվածը վերանվանենք Սումգայիթի հայոց ցեղասպանություն:--Գարդմանահայ (քննարկում) 19:15, 19 Փետրվարի 2014 (UTC)
Ողջույն, ինչպես նշեցի, նման վերանվանումը ինձ անձնական հետազոտություն (Original Research) է թվում, քանի որ այն ինչը լայնորեն ընդունված չէ ցեղասպանություն անվանել, մենք որոշում ենք համարել ցեղասպանություն։ Վիքիպեդիայում ընդունված է հոդվածի վերնագիր ընտրել լայնորեն տարածված անվանումը, եթե կան «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարանի նման աղբյուրներ, որոնք օգտագործում են «Սումգայիթի հայոց ցեղասպանություն» անվանումը, ապա արժի դրանք նշել հոդվածում, բայց հոդվածը վերնագիրը նախընտրելի է պահպանել ընդունված անվանումը։ --vacio 20:03, 23 Փետրվարի 2014 (UTC)
Խոջալույում կատարված դեպքերի վերաբերյալ միջազգային մակարդակում արդեն լայն տարածում և կիրառություն է գտել այն տեսակետը, որ Խոջալույում կատարվել է ցեղասպանություն և հենց հայերի կողմից է կատարվել: Հայկական տեսակետը գրեթե չի շրջանառվում: Հիմա ի՞նչ, համապատասխան հոդվածը վերանվանենք ու լրացնենք առավել կիրառելի տերմիններով: -Գարդմանահայ (քննարկում) 20:09, 23 Փետրվարի 2014 (UTC)
Ի դեպ, google-ին չափանիշ չի կարելի ընդունել, քանզի նրա բերած արդյունքի գերակշիռ մասը իրարից թխած հոդվածներ կամ գրություններ են՝ զուրկ որևէ լուրջ վերլուծությունից: Այդ իսկ պատճառով, քեզ խնդրում եմ, այսուհետ ինձ հետ զրուցելիս որպես փաստարկ մի ներկայացր google-ի որոնման արդյունքները:--Գարդմանահայ (քննարկում) 20:15, 23 Փետրվարի 2014 (UTC)