Քննարկում:Գագիկ Ծառուկյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոդվածի խնդիրները[խմբագրել կոդը]

Մասնակիցներ, այս հոդվածը ունի մի շարք թերություններ, գլխավորն և ընդհանուրը՝
Այն շատ տեղերում ոչ-հանրագիտարանային/չեզոք տեսանկյուններից է գրված, իսկ օրինակ «նոր շունչ է հաղորդել», «դպրոցում ամենաուժեղն է եղել» և նման արտահայտությունները գուցե ընդունելի են ինչ-որ թերթի, ճառի կամ բլոգային գրառման համար, բայց միանշանակ ոչ հանրագիտարանի համար։
Մեկ այլ խնդիր՝ ռեֆեռերենսները պետք է հաստատեն կամ որոշ դեպքերում ավելի լայն տեղեկություններ հաղորդեն, հոդվածում ներկայացվող տեղեկությունների վերաբերյալ՝ օրինակ «ԱԲԳԴԵԶ ընկերության տնորեն է» արտահայտության ռեֆերենսը պետք է լինի մի աղբյուր որ հաստատում է հենց այդ տնօրեն լինելու փաստը, ոչ թե ուղղակի ԱԲԳԴԵԶ ընկերության պաշտոնական կայքը, նման ռեֆերենսը ոչ մի բան չի տալիս։ Միաժամանակ չեմ կարող չճնշել և չուրախանալ ռեֆերենսների առատ օգտագործման համար։ Դա հատկապես կարևոր է, քանի որ հոդվածի հիմնական ներդնողները շահագրգիռ անձինք են հանդիսանում, հոդվածն էլ ներկայում ապրող անձի մասին է, ինչը պարտավորեցնում է հատկապես ուշադիր լինել այս հոդվածի հանդեպ։
Եվ ընթացքում նկարված տեխնիկական խնիրներ՝ ենթագլուխը պետք չէ թավատառ (բոլդ) սարքել, դա վիզուալ առումով ոչ մի բան չի տալիս, իսկ խնդիրներ տեսականորեն կարող է առաջացնել։ Ենթագլուխների/բաժինների կառուցվածքն էլ մի քիչ դուրս չի գալիս, բայց ավելի ուշադիր պետք է կարդամ հոդվածը, կոնկրետ առաջարկներ անելու համար։ Հաջորդ նկատածը դա ներքին հղումներն են։ Ամեն մի հղում դարձրած բառը կամ արտահայությունը պետք է այդ իմաստով օգտագործած հոդվածի վրա տանի, այսպիսով օրինակ՝ «[[Արմենիա]] ընկերություն տնորեն» անիմաստ է, քանի որ հղումը տանում է ոչ թե այդ ընկերության նվիրված հոդվածին, այլ «Արմենիա» բառին, որն առաջին հերթին բոլորվին այլ իմաստներ է արտահայտում։ Հղումների օգտագործման կարող եք ծանոթանալ այստեղ։
Եվ մեկ ավելի ընդհանուր հարց, այդ հոդվածը անձի մասին, կուսակցության և Մուլտիգրուպի մասին արժի առաձին հոդվածներում գրել, այս հոդվածում թողնելով միայն անձի հետ անմիջապես կապված բաները։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 19:37, 22 Մարտի 2009 (UTC)[reply]

Հոդվածի խնդիրները[խմբագրել կոդը]

Ուղղումները որոշ չափով կատարված են դիտողությունները ընդունված են ուրախ կլինեմ, եթե աջակցեք բարելավելու հոդվածը Lenagroup 08:22, 28 Մարտի 2009 (UTC)[reply]


Հարգելի Ալեքսեյ[խմբագրել կոդը]

Ի նկատի ունենալով, որ էջի վրա երկար ժամանակ, բացի փչացնելուց որևէ փոփոխություններ չի կատարվում և Ձեր ասած ուղղումները ես հնարավորին չափ կատարել եմ, խնդրում եմ միջոցներ ձեռքառնել, որպեսզի չգրանցված մասնակիցները հնարավորություն չունենան այն կոճակի մեկ սեղմումով փչացնել: Հասկանալի է, որ հոդվածի պատրաստումը երկար ժամանակ է խլել, իսկ պարունակությունը Վիկիի սեփականությունն է, որը պետք է պահպանել:Lenagroup 06:20, 1 Ապրիլի 2009 (UTC)[reply]

Արված է։ ― Teak 04:05, 2 Ապրիլի 2009 (UTC)[reply]

Շնորհակալություն Lenagroup 05:22, 2 Ապրիլի 2009 (UTC)[reply]

Էջի պաշտպանում[խմբագրել կոդը]

Էջը պաշտպանված է անանուն խմբագրումներից 2009 թ. ապրիլի 2-ից։ Չեմ տեսնում որևէ պատճառ, այսքան երկար այս հոդվածը պաշտպանելու համար։ Եթե լինեն վանդալություններ, մենք ակտիվ մասնակիցներս մի քանի վայրկյանում վնասակար խմբագրումը հետ ենք շրջում, վանդալությունների ալիք լինելու դեպքում մի քանի օրով։ սովորաբար բավական է լինում։ Առաջարկում եմ վերացնել պաշտպանումը։ Չմոռանանք, որ սա ազատ հանրագիտարան է։ --Vacio 09:49, 15 Հունիսի 2010 (UTC)[reply]

Հոդվածի խնդիր[խմբագրել կոդը]

Հարգելի Ավետիսյան91 տվյալ քննարկումը ստեղծել եմ, որպեսզի պարզենք ձեր կողմից ավելացված հատվածի անհամապատասխանելիությունը հայերեն վիքիպեդիայում, որն հակասում է մի շարք կանոնների։

  1. Նախ ձեր կողմից տեղադրված հատվածը հղում է կատարվում մի լրատվական աղբյուրի վրա, որի չեզոքությունը ապացուցված չէ, ինչպես նաև այդ հայտարարությունը կատարած քաղաքական ուժը չի գործել որպես չեզոք կողմ։ Իսկ հայերեն վիքիպեդիայում խստագույն կանոներից է չեզոքության պահպանումը։
  2. «Հոդվածը պետք է գրված լինի ճիշտ: Պետք է օգտագործել հնարավորինս բարձր որակի աղբյուրներ: Բոլոր մեջբերումները և ցանկացած նյութ, որը կասկածելի է և կարող է կասկածի տեղիք տալ, պետք է ունենա աղբյուրներին հղումներ: Ապրող մարդկանց մասին այն հոդվածները, որոնք չունեն աղբյուրներ կամ աղբյուրները բավարար չեն, անկախ նրանից գրված է չեզոք տեսանկյունից թե ոչ, անհրաժեշտ է հեռացնել անմիջապես՝ առանց քննարկման։ Մասնակիցները, ովքեր կանտեսեն այս կանոնը, կարող են արգելափակվել:»։ Հերթական անգամ կրկնում եմ տվյալ աղբյուրի չեզողությունը կամ էլ բարձր որակի աղբյուր լինելը, ոչ մի ձև ապացուցված չէ։ Լավ կլիներ հնարավորության դեպքում, ինչ որ ակադեմիական կամ էլ բարձր որակի աղբյուրի հղում կատարեիք, ոչ թե լրատվական կայքի։
  3. «Վիքիպեդիան հանրագիտարան է, ոչ թե լրագրողական կայք, խմբագիրների գործը սենսացիոն տեղեկություն տալը չէ կամ չստուգված առաջին ձեռքի վարկաբեկող տեղեկատվության տարածումը: Սույն կանոնը վերաբերվում է բոլոր ապրող անձանց անխտիր՝ անկախ նրանից, նրանց մասին հոդված է գրվել, թե որևէ հոդվածում ակնարկ է արվել․ կանոնը վերաբերվում է նաև քննարկման էջերին»։

Ի դեպ, ձեր գրառումը հակասում է Լրատվական կազմակերպություններ բաժնի որոշ կանոններին։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Քրիստոֆ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Քրիստոֆ, Պատասխանեմ հարցադրումներին․ Լայն հանրության շրջանում Գագիկ Ծառուկյանը հայտնի է «Դոդի Գագո» մականունով։ Ահա հղումներից մեկը, որտեղ ժողովրդի մի հատվածը բարձրաձայնում է այն․ ցուցարարները վանկարկում են «Դոդի Գագո»։ Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի չեզոք կողմ չլինելուն, ապա նա այդ հայտարարությունը արել է ՀՀ նախագահ եղած ժամանակ՝ իշխող ՀՀԿ-ի խորհրդի նիստում։ Բարձրաձայնել է պիտակված մականունը։ Պաշտոնական ուրիշ ի՞նչ աղբյուր եք ուզում, կառավարության կայքում մականուններ չեն գրում։ Լրատվական կազմակերպությունները նույնպես վստահելի աղբյուրներ են։ www.aravot.am-ը վստահելի աղբյուր է, եթե առարկություն ունեք, առանձին քննարկում բացեք։ «Դոդի Գագո» մականունը կայացած է, լուսաբանվել է լրատվամիջոցներով, դրանով կարելի է նույնականացնել անձին և այն կարող է լինել հոդվածում։ Կարծում եմ ոչ չեզոք չեք համարի «Democracy Building and Civil Society in Post-Soviet Armenia» աշխատությունը։ Տպագրվել է մայիսի 9, 2008թ «Routledge Contemporary Russia and Eastern Europe Series» շարքի գիրք է, 216 էջ, լեզուն՝ անգլերեն, «Դոդի Գագո» մականվան մասին էջի հղումը․ «Many of these men are better known by there nicknames than by their proper names. For instance, the following are the nicknames of oligarchs who are also MPs in the Armenian National Assembly:... Dodi (idiot's son) Gago։ --Ավետիսյան91 (քննարկում) 08:02, 3 Հունիսի 2019 (UTC)[reply]

Մի քանի այլ հղումներ էլ տեղադրեմ․

Ի դեպ․ Գագիկ Ծառուկյանի խոսքերը մեջբերեմ․
Մականունները մեր ժողովրդի մեջ շատ տարածված են ու ժողովրդական խոսքուզրույցի համով մաս են: Դժվար թե մի ազգ լինի, որ մի մականուն չունենա, էդ ինչքան անհետաքրքիր ազգ պիտի լինի, որ մի բան «կպցրած» չլինեն: Մեր ազգի տղամարդիկ աշխատող ու հաղթանդամ են եղել ու ճաշը կերել են խոր ու մեծ ամաններով: Էդ ամաններին բարբառով ասում են «դոդ», ոնց որ ասենք ոչ խորը ամանին ասում են «քրեղան»: Հիմա ազգի տղամարդկանց ասել են «դոդենց» , այսինքն դոդով ճաշ ուտողների:
- Գագիկ Ծառուկյան, 2007թ․, ապրիլ, «Ազգ» օրաթերթին տված հարցազրույց։

--Ավետիսյան91 (քննարկում) 08:24, 3 Հունիսի 2019 (UTC)[reply]

։ ։ Հարգելի Ավետիսյան91 կներեք բայց երևի դուք ուշադրություն չեք դարձնում այն կանոնների վրա որոնք ես թվարկել եմ: Չեզոքության կանոնի պահպանումը:

  • Չեզոքության կանոնի պահպանումը խստագույն կաննոներից մեկն է, որն պետք է պահպանել: Հայաստանում ըստ «Freedom House»-ի զեկույցների մամուլը անկախ չի, այսինքն չի գործում որպես անկախ ուժ: Այնպես որ որևիցե մամուլի չեզոքության մասին խոսելն ապարդյուն է:
  • Ձեր կողմից մեջբերված հատվածը, թե <<ցուցարանները վանկարկում են>> նույնպես հիմնավորում չի, քանի որ ահա մեկ հղում, որտեղ նույնպես ցուցարանները վանկարկում են «Չեբուրաշկա»։ Բայց տվյալ անձի մասին հոդվածում չեմ տեսնում տվայլ մականունը (ինչն ասեմ ի համար անընդունելի է, քանի որ մականունները տեղ չունեն հայերեն վիքիպեդիայում), որն ի դեպ վերջինը դուք եք խմբագրել:
  • «Democracy Building and Civil Society in Post-Soviet Armenia» աշխատության էլ հղումներ կատարելը դեռևս չի ապացուցում նրա բարձր որակի աղբյուր լինելը: Միայն այն, որ անգլերեն է հրապարակված նույնպես բարձր որակի աղբյուր լինելը չի ապացուցում:
  • Հղում կատարված Armenian International Magazine-ի հասցեն է [«Սայաթ-Նովայի պող»]:
  • Մյուս երկու աղբյուրների վերաբերյալ, որոնց հղում եք կատարել, որն ի դեպ նույն աղբյուր է, նույնպես չկարողացա տեղեկություն գտնել:
  • Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի տրված հարցազրույցին Ազգ օրաթերթին, դուք նորից երևի օգտվել եք [«www.aravot.am»] աղբյուրից, որի վերաբերյալ արդեն իսկ ասել եմ: Ազգ օրաթերթում համենայն դեպս ես նման հարցազրույց չկարողացա գտնել:--Քրիստոֆ (քննարկում) 14:26, 3 Հունիսի 2019 (UTC)[reply]

։։։ Եվս մեկ հավելում, կխնդրեի հոդվածը թողնել նախնական իր տեսքով, մինչ հարցը դնեմ համայնքում քննարկման և մինչև այն ստանա իր վերջնական լուծում: Շնորհակալություն:--Քրիստոֆ (քննարկում) 14:42, 3 Հունիսի 2019 (UTC)[reply]

Ձեր վերջին գրածից իմ մոտ հիմնավոր հարց առաջացավ, որն արդեն տվել եմ, սակայն որին Դուք չեք պատասխանել։ Արդյո՞ք Դուք հանդիսանում եք հոդվածի առարկայի հետ փոխկապակցված անձ կամ միգուցե հոդվածը Ձեր մասին է կամ ունե՞ք որևէ նյութական շահ (հարց 1)։ Ձեր բերած վարկածի համաձայն ՀՀ-ում մամուլը չեզոք չէ, իսկ Դուք տեղյա՞կ եք, որ Հայերեն Վիքիպեդիայի աղբյուրների մի ահռելի մասը հայկական մամուլն է։ Պատրա՞ստ եք բարձրացնել հայկական բոլոր լրատվական կայքերի հղումները նախագծից հանելու հարցը (հարց 2)։ «Չեբուռաշկայի» մասին մեջբերումը պարզ չէր, դա ի՞նչ կապ ունի «Դոդի Գագոյի» հետ։ Կամ ի՞նչ կապ ունի վերջինն եմ ես խմբագրել, խմբագրե՞լ եմ, թե՝ ոչ (հարց 3)։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խմբագրումը (հարց 4)։ Մասնակիցը գրանցվել է միայն Ձեր գործառույթն անելու համար՝ հղում։ --Ավետիսյան91 (քննարկում) 14:45, 3 Հունիսի 2019 (UTC)[reply]

։։։ Հարգելիս, ձեր առաջին հարցին նույնիսկ չեմ անդրադառնա, քանի որ այն ոչ թե հարց է, այլ մեղադրանք։ Ես միշտ էլ հայերեն վիքիպեդիայի շրջանակներում գործել եմ անկողմնակալության և չեզոքության սկզբունքի հիման վրա, իսկ եթե ձեր ասածով լիներ այլ խմբագրումներ չէի անի։ 2-րդ հարցին անդրադառանլիս, եթե կա խնդիր, ապա այն պետք է լուծել։ Ու ես հասկանում եմ, որ այդ խնդիրը ահռելի է ու անհրաժեշտ է որոշակի ժամանակ այն կարգավորելու համար, բայց չեմ գտնում, որ նախկին սխալների հիման վրա պետք է շարունակենք նույն սխալները կրկնել, ուստի երբեք էլ ուշ չէ ինչ որ քայլեր սկսել կատարել։ Այնպես որ պետք չի քաղաքականապես թելադրված ինչ որ հայտարարություններ տեղադրել ու հղումներ տալ դրանց։ Հայերեն Վիքիպեդիան պետք է լինի չեզոք և հավաստի աղբյուր, ինչպես թվարկված է վեր նշված կանոներում։ 3-րդ հարցը որ բարձրաձայնել եք, դա ձեր կողմից իրականացվող խմբագրման երկակի ստանդարտների կիրառելիություն է, երբ մեկ հոդվածում տեղադրում եք համանուն մականուն նշելով ցուցարարների վանկարկածը, իսկ երկրորդում զերծ եք մնում նմանատիպ գործողություններից։ Այս դեպքում հարց է առաջանում, ինչո՞ւ եք մեկ հոդվածում տեղադրում մականունը, մյուսում ոչ։ Ձեր կողմից բարձրաձայնված հարց 4-րդը ընդհանարպես ինձ չի վերաբերում, քանի որ ես պատասխանատվություն չեմ կրում այլ մասնակիցների գործողությունների համար։ Եթե տվյալ մասնակիցը իրականացրել է այն նույն գործառույթը ինչ ես, ապա տվյալ հարցով դիմեք նրան։ Ես իմ գործառույթները միշտ էլ իրականացրել եմ բացահայտ և եթե որևէ սխալ եմ թույլ տվել, ապա կամ դիմել եմ ավելի փորձառու մասնակիցների օգնությանը կամ էլ նրանք են շտկել իմ թույլ տված սխալները։ --Քրիստոֆ (քննարկում) 16:52, 3 Հունիսի 2019 (UTC)[reply]
Քննարկումը տեղափոխվել է Խորհրդարան:--Ավետիսյան91 (քննարկում) 20:48, 3 Հունիսի 2019 (UTC)[reply]

Hello, a mention has been made about the English-language article. The content of one Wikipedia article cannot be used as an argument for the content of another Wikipedia article, only the arguments presented to support or remove the content of the first article can be used. No arguments were presented for the removal of "Dodi Gago" from the English-language article. The nickname content was twice deleted by an anonymous editor, who did not even bother to give an edit summary. See [1] 88.108.79.82 02:48, 29 Օգոստոսի 2019 (UTC)[reply]