Քլեյթոն Լյուիս
Քաղաքացիությունը | Նոր Զելանդիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 12, 1997[1][2] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Վելինգտոն, Նոր Զելանդիա | ||
Հասակ | 169 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Քլեյթոն Ռիս Լյուիս (անգլ.՝ Clayton Rhys Lewis,փետրվարի 12, 1997[1][2], Վելինգտոն, Նոր Զելանդիա), նորզելանդիացի ֆուտբոլիստ, «Օքլենդ Սիթի» ակումբի և Նոր Զելանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլեյթոնը կարիերան սկսել է «Թիմ Վելինգտոն» ակումբում, սակայն ակումբի կազմում պրոֆեսիոնալ մակարդակում այդպես էլ նորամուտ չի ունեցել։ 2014 թվականի ամռանը Լյուիսը տեղափոխվել է «ՍԿ Ուոնդերերս» ակումբ։ Նոյեմբերի 22-ին «Ուաիկատո Համիլտոն» ակումբի դեմ խաղում նա նորամուտ է ունեցել Նոր Զելանդիայի առաջնությունում[3]։ 2015 թվականի հունվարի 17-ին «Ոայտակարե Յունայթեդ» ակումբի դեմ խաղում Քլեյթոնը խփել է իր առաջին գոլը «ՍԿ Ուոնդերերս» ակումբի կազմում[4]։
2015 թվականի ամռանը Լյուիսը տեղափոխվել է «Օքլենդ Սիթի» ակումբ։ Նոյեմբերի 22-ին «Վելինգտոն Ֆենիքս» ակումբի փոխարինողների դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում[5]։ Նույն մրցախաղում Քլեյթոնը խփել է իր առաջին գոլը «Օքլենդ Սիթի» ակումբի կազմում։ 2015 և 2016 թվականներին Լյուիսը մասնակցել է աշխարհի ակումբային առաջնությանը։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի Նոր Զելանդիայի պատանեկան հավաքականի կազմում Լյուիսը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը։ Մրցախաղում եղել է պահեստային և դաշտ դուրս չի եկել։
2015 թվականի մարտի 31-ին Հարավային Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Լյուիսը նորամուտ է ունեցել Նոր Զելանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[6]։
2015 թվականին Քլեյթոնը Նոր Զելանդիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի տնային երիտասարդական առաջնությանը։ Մրցախաղում նա խաղացել է Ուկրաինայի[7], ԱՄՆ-ի[8] և Մյանմայի[9] երիտասարդական հավաքականների դեմ խաղերում։ Մյանմայի դեմ խաղում Լյուիսը խփել է գոլ։
2017 թվականի Նոր Զելանդիայի երիտասարդական հավաքականի կազմում Քլեյթոնը մասնակցել է Հարավային Կորեայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցախաղում նա խաղացել է Վիետնամի[10] և Հոնդուրասի[11] թիմերի դեմ խաղերում։
2017 թվականին Լյուիսը մասնակցել է Ռուսաստանում կայացած ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթում։ Մրցախաղում նա խաղացել է Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի[12] և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի[13] դեմ մրցախաղերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «ВаиБОБ VS. СК Уондерерс 0:3» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 22.
- ↑ «СК Уондерерс VS. Уайтакере Юнайтед 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 17.
- ↑ «Веллингтон Феникс Рез. VS. Окленд Сити 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ նոյեմբերի 22.
- ↑ «Южная Корея VS. Новая Зеландия 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 31.
- ↑ «Новая Зеландия (до 20) VS. Украина (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ մայիսի 30.
- ↑ «Новая Зеландия (до 20) VS. США (до 20) 0:4» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 2.
- ↑ «Мьянма (до 20) VS. Новая Зеландия (до 20) 1:5» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 5.
- ↑ «Вьетнам (до 20) VS. Новая Зеландия (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 22.
- ↑ «Новая Зеландия (до 20) VS. Гондурас (до 20) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 25.
- ↑ «Мексика VS. Новая Зеландия 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 21.
- ↑ «Новая Зеландия VS. Португалия 0:4» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 24.
|