Jump to content

Քլեբուի համայնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քլեբու
նորվ.՝ Klæbu
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի նախկին կոմունա
Մտնում է Սյոր Թրյոնդելագ կոմսություն
ՎարչկենտրոնՔլեբու
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն (2010)
5,801 (185 տեղ)
Տարածք186.36  (337 տեղ)
Սահմանակցում էՏրոնհեյմ, Սելբու և Մելհուս
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ1662
klabu.kommune.no
Քլեբուի համայնքը Սյոր Թրյոնդելագ կոմսության քարտեզին

Քլեբու (նորվ.՝ Klæbu), համայնք Նորվեգիայի Սյոր Թրյոնդելագ կոմսությունում։ Վարչական կենտրոնը Քլեբու քաղաքն է։ Պաշտոնական լեզուն համարվում է Բուկմոլը։ Զբաղեցնում է 186.36 կմ² տարածք[1]։

Համայնքը ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին։ Անվան սկզբնամասը՝ kleppr, նշանակում է ժայռոտ բլուր, իսկ վերջավորությունը՝ bú, նշանակում է գյուղական շրջան։

Համայնքի տարածքում ակտիվ գործունեություն է իրականացնում Նորվեգական եկեղեցին, որն այստեղ ունի 1790 և 1974 թվականներին կառուցված երկու եկեղեցի։

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլեբուի համայնքի զինանշանը հաստատվել է 1983 թվականի հուլիսի 8-ին և իրենից ներկայացնում է կապույտ ու արծաթագույն վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է Նիդելվա գետի ջրվեժը խորհրդանշող գույների համադրություն[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ Քլեբուի համայնքում բնակվում է 5,801 մարդ։ Վերջին 60 տարում բնակչության թվաքանակի կրկնակի աճ է գրանցվել[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլեբուի համայնքի տարածքով հոսում է Նիդելվա գետը։ Կան բազմաթիվ լճեր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Kristiania, Norge: W. C. Fabritius & sønners bogtrikkeri. (նորվ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]