Քլեբուի համայնք
Քլեբու նորվ.՝ Klæbu | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | former municipality of Norway? | ||
Մտնում է | ![]() | ||
Վարչկենտրոն | Քլեբու | ||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||
Բնակչություն (2010) | 5,801 (185 տեղ) | ||
Տարածք | 186.36 (337 տեղ) | ||
![]() | |||
Սահմանակցում է | Տրոնհեյմ, Սելբու և Մելհուս | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
ISO 3166-2 կոդ | 1662 | ||
klabu.kommune.no |
Քլեբու (նորվ.՝ Klæbu), համայնք Նորվեգիայի Սյոր Թրյոնդելագ կոմսությունում։ Վարչական կենտրոնը Քլեբու քաղաքն է։ Պաշտոնական լեզուն համարվում է Բուկմոլը։ Զբաղեցնում է 186.36 կմ² տարածք[1]։
Համայնքը ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին։ Անվան սկզբնամասը՝ kleppr, նշանակում է ժայռոտ բլուր, իսկ վերջավորությունը՝ bú, նշանակում է գյուղական շրջան։
Համայնքի տարածքում ակտիվ գործունեություն է իրականացնում Նորվեգական եկեղեցին, որն այստեղ ունի 1790 և 1974 թվականներին կառուցված երկու եկեղեցի։
Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]
Քլեբուի համայնքի զինանշանը հաստատվել է 1983 թվականի հուլիսի 8-ին և իրենից ներկայացնում է կապույտ ու արծաթագույն վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է Նիդելվա գետի ջրվեժը խորհրդանշող գույների համադրություն[1]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ Քլեբուի համայնքում բնակվում է 5,801 մարդ։ Վերջին 60 տարում բնակչության թվաքանակի կրկնակի աճ է գրանցվել[1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քլեբուի համայնքի տարածքով հոսում է Նիդելվա գետը։ Կան բազմաթիվ լճեր։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համայնքի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Archived 2011-05-14 at the Wayback Machine. (նորվեգերեն)