Քիմ Ջեուկ
Քիմ Ջեուկ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Կրթություն | Սեուլի արվեստի ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մասնագիտություն | դերասան, մոդել, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Քիմ Ջեուկ (կորեերեն՝ 김재욱 ապրիլի 2, 1983, Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան։ Ավագ դպրոցում որպես մոդել աշխատելու ժամանակ, նա՝ որպես դերասան, հանդես է եկել 2002 թվականին թողարկված «Արա, ինչ ուզում ես» հեռուստասերիալում։ Բացի այդ, 2016 թվականին «Երկու սեր» ֆիլմում նա ճապոներենի սահուն հմտություններ է ցուցաբերում կորեա-ճապոնացու կերպար մարմնավորող Փակ Գյուրիի հետ երկխոսության տեսարանում և նույն թվականին խաղում Դոքհե արքայադստեր ճապոնացի ամուսնու՝ Դաքեյուկի Սոյի դերը, «Վերջին արքայադուստրը» ֆիլմում։ Հոր ազդեցության տակ, որը լրագրող էր, նա մանկուց մի քանի տարի ապրել է Ճապոնիայում և տիրապետել ճապոներենին սահուն կերպով։ Մասնագիտացել է Սեուլի արվեստների ազգային համալսարանի կիրառական երաժշտության մեջ, և, ըստ էության, ասում են, որ երազել է կիթառահար դառնալ[1][2][3]։ «Սուրճի արքայազն․ խանութ համար 1», «Վատ տղամարդ» և «Մերին հեռու է» հեռուստասերիալներում նա մարմնավորում է ճապոներենին վարժ տիրապետող կորեացու[4]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեուլի Օնջուի տարրական դպրոց (ավարտած)
- Յոքսամի միջնակարգ դպրոց (ավարտած)
- Դանկուկի համալսարանին կից ավագ դպրոց (ավարտած)
- Սեուլի Արվեստի ազգային համալսարանի կիրառական երաժշտության արվեստի բակալավրիտ (ավարտած)
Գլխավոր դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Վերնագիր | Դեր | Այլ |
---|---|---|---|
2008 | «Հնաոճ հրուշակեղենի խանութ» | Մին Սոնու | |
2010 | «BANG» | Ալեքս | |
2015 | «Պլանկի հաստատուն» | Քիմ Ուջու | |
«Ավելի լավ լինել չի կարող» | Քանգ Մյոնգչան | Հատուկ նկարահանում | |
2016 | «Երկու սեր» | Ինսոնգ | |
«Արքայադուստր Դոքհե» | Դաքեյուկի Սո | ||
2017 | «Այլ ճանապարհ» | Սուվան | |
2018 | «Թիթեռի քուն» | Չանհե |
Հեռուստասերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նրա անձնական կյանքը» (2019 թիվ) - Ռայն Գոլդ / Հո Յունջեի դերում
- «Աստծո հանելուկ» (2019 թիվ) - Հան Ջուվոնի դերում
- «Հյուրը» (2018թիվ) - Չվեյունի դերում
- «Սիրո ջերմաստիճան» (2017 թիվ) - Փաք Ջոնգուի դերում
- «Ձայն» (2017թիվ) - Մո Թեգուի դերում
- «Քաղցր գայթակղություն․ միայն քեզ համար» (2015 թիվ) - Սոգմինի դերում
- «Հեռուստափառատոն - Տասնչորս» (2014 թիվ) - 30 - ամյա Չեջունի դերում
- «Զգացմուքի դարաշրջան» (2014 թիվ) - Քիմ Սուոկի դերոըմ
- «Ո՞վ ես դու» (2013 թիվ) - Լի Հյոնգջունի դերում
- «Մերին հեռու է » (2010 թիվ) - Բյոն Ջոնգինի դերում
- «Վատ տղամարդ» (2010 թիվ) - Հոնգ Թեսոնգի դերում
- «Քամիների երկիր» (2008~2009 թիվ) - Չու Բալսոյի դերում
- «Սուրճի արքայազն․ խանութ համար 1» ([2007 թիվ) - Նո Սոնգիի դերում
- «Դալջայի գարունը» (2007 թիվ) - Չունհայի դերում
- «Արա ինչ ուզում ես» (2002 թիվ) - Քիոնգի դերում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 김재욱 "日 전문배우? 금성무처럼 되고파" OSEN. 2016년 04월 14일
- ↑ '커프' 김재욱, '명품코' 민효린과 커플 됐다 한국일보. 2007년 08월 22일
- ↑ 김남길 “빵모자는 감독님 아이디어” 텐아시아. 2010년 06월 15일
- ↑ 김재욱 "일본인 전문배우? '덕혜옹주' 한 번뿐" 스포츠월드. 2017년 01월 09일
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմ Ջեուկ» հոդվածին։ |
|