Քեռի Վանյա (ֆիլմ, 1957)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեռի Վանյա
անգլ.՝ Uncle Vanya
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա
Թվական1957
Լեզուանգլերեն
ՌեժիսորJohn Goetz? և Ֆրանշո Թոուն
ՊրոդյուսերՖրանշո Թոուն
ԴերակատարներՖրանշո Թոուն
ԵրաժշտությունWerner Janssen?
Պատմվածքի վայրՌուսական կայսրություն

Քեռի Վանյա (անգլ.՝ Uncle Vanya), ռուս գրող Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» պիեսի ամերիկյան էկրանավորումը։ Ֆիլմը նկարահանվել է 1957 թվականին։ Ռեժիսորներն են՝ Ֆրանշո Թոուն, Ջոն Գյոտց[1]։ Պրոդյուսերներ՝ Ֆրանշո Թոուն, Մարիոն Փարսոնե։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանշո Թոունը ֆիլմի ռեժիսուրային մասնակցել է՝ միաժամանակ մասնակցելով նաև Off-Broadway թատրոնում նույն պիեսի բեմադրությանը։ Բացի դրանից, ռեժիսորը հանդես է եկել նաև որպես դերասան՝ խաղալով բժիշկ Աստրովի դերը։ Գրեթե բոլոր դերասանները, որոնք խաղացել են Նյու Յորքում բեմադրված պիեսին, մասնակցել են ֆիլմի նկարահանումներին և խաղացել են հենց նույն դերը, բացառությամբ Թոունի կնոջ՝ Դոլորես Դորն-Հեֆթի, որը խաղացել է ֆիլմում Ելենա Անդրեևնայի դերը։ Նա խաղացել է Սիգնե Հասսոյի փոխարեն. վերջինս չխաղաց ֆիլմում։

Ֆիլմում գլխավոր դերը կատարում է Ջորջ Վոսկովեցը[2]։

Ֆիլմի տևողությունը 98 րոպե է։

2010 թվականի հունիսին ֆիլմը պաշտոնապես թողարվել է DVD տարբերակով։

Ֆրանշո Թոունը «Քեռի Վանյա» պիեսը Off-Broadway թատրոնում բեմադրել է 1956 թվականին։ Հենց այդ ժամանակ էլ նրա մոտ միտք է հղացել՝ նկարահանել համանուն ֆիլմը, որտեղ կարող էր կիրառել ավելի շատ դեկորացիաներ։

Ֆիլմի նկարահանումները տևել են 24 օր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Uncle Vanya, Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին
  2. Skillion, Anne (2001). The New York Public Library Literature Companion. Simon & Schuster. էջեր 523. ISBN 0-684-86890-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]