Քարտեզագրական պրոյեկցիաների ստորաբաժանումներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գոյություն ունեցող քարտեզագրական պրոյեկցիաները ստորաբաժանվում են երկու հիմնական հատկանիշներով, ըստ աղավաղման բնույթի և ըստ օգտագործված օժանդակ երկրաչափական մարմնի։ Ըստ աղավաղման բնույթի տարբերվում են երեք տիպի քարտեզագրական պրոյեկցիաներ՝
ա) հավասարանկյուն կամ կոնֆորմ պրոյեկցիաներ,
բ) հավասարամեծ կամ էկվիվալենտ պրոյեկցիաներ,
գ) հավասարահեռ կամ էկվիդիստանտ պրոյեկցիաներ։
Հավասարանկյուն կամ կոնֆորմ պրոյեկցիաների մոտ քարտեզի վրա վերցրած անկյունները ստացվում են հավասար էլիպսսոիդի վրա եղած համապատասխան գծերով կազմված անկյուններին։ Հավասարամեծ կամ էկվիվալենտ պրոյեկցիաների մոտ քարտեզի վրա վերցրած մակերեսներն ստացվում են հավասար էլիպսիդի վրա վերցրած համապատասխան մակերեսներին։ Հավասարաանկյուն և հավասարամեծ պրոյեկցիաների նկատմամբ միջին դիրք են գրավում հավասարահեռ կամ էկվիդիստանտ պրոյեկցիաները։ Այս պրոյեկցիաների մոտ անկյունների կամ գծերի աղավաղում կարող է տեղի չունենալ, որոշ գծերի ուղղությամբ։ Նրանց մոտ թե՛ անկյունների և թե՛ գծերի աղավաղումներն ունենում են չափավոր մեծություն։ Գոյություն ունեցող քարտեզագրական պրոյեկցիաները ըստ օժանդակ երկրաչափական մարմնի տարբերվում են՝ ազիմուտային, գլանային, կոնային, բազմակոնային և պայմանական։