Քարթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարթեր (Carter) Զեյմս (Ջիմմի) Էռլ (ծնվել է 1924 թվականին), ԱՄՆ–ի 39-րդ պրեզիդենտը (1977–1981), դեմոկրատական կուսակցությունից։ 1946 թվականին ավարտել է ռազմածովային ակադեմիան, մինչև 1953 թվականը ծառայել ՌԾՈւ–ում։ 1971–1975 թվականներին՝ Ջորջիա նահանգի նահանգապետ։ Քարթերի կառավարությունը ձեռնարկեց մի շարք քայլեր, որոնք ուղղված էին լիցքաթափման դեմ, սրում էին միջազգային լարվածությունն ու խորհրդա–ամերիկյան հարաբերությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։