Jump to content

Քարերի այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարերի այգի
枯山水,*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Քարերի այգի Կատոյում
Տիպ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Քարերի այգի, (ճապ.՝ 枯山水, քարեսանսույ, բառացի «չոր սարեր և ջրեր»), նաև (ճապ.՝ 石庭, «սեքիտեյ», , բառացի «քարե այգի»), մշակութա-գեղագիտական շինություն Ճապոնիայում, ճապոնական այգու տարատեսակ, առաջացել է Մուրոմատի շրջանում (1336-1573

Նկարագրություն և հիմնական տարրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում քարերի այգին հարթ տարածք է, որի մեծ մասը ծածկված է ավազով կամ գետաքարով, բայց այգու հիմանական տարրերը, առարին հայացքից ցաքուցրիվ, բայց իրականում հատուկ դասավորված քարերն են։ Քարերը ունեն հատուկ դասավորվածություն ձեն-բուդդիզմի աշխարահայցքին կապված։ Քարերը դասավորվում են երեքական, ըստ բուդդիզմի երորդության սկզբունքի։ Ավազի մակերեսը փոցխերով ակոսավորում են՝ այգու երկայնքով և օղակաձև՝ քարերի շուրջը։

Ավանդաբար համարվում է, որ այգու մակերեսը օվկիանոսի խորհրդանիշն է, իսկ քարերը կղզիներն են, բայց այգու այցելողը կարող է պատկերացնել ինչ-որ այլ բան։ Այգին հիմնականում կրկնում է տան ճարտարապետությունը և կախված է նրա ներքին ձևավորումից։ Քարերի այգին նախատեսված է առօրյա հոգսերից առանձնանալու և միայնության մեջ մեդիտացիայով զբաղվելու համար։ Այգու ձևավորումը հետևում է ձեն-Բուդդիզմի կանոններին, ընդգծում է ճապոնացիների ձգտումը բնությանը, խորհելուն և միայնությանը։

Այգու առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ցանկացած կետում կանգնելով միշտ տեսնում ես հավասար թվով քարեր։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարերի այգի» հոդվածին։