Քարաքոսաբանություն
Քարաքոսաբանություն (հուն․՝ λειχήν), սնկաբանության (միկոլոգիայի) մի բաժին, որն ուսումնասիրում է քարաքոսներ։ Քարաքոսն իրենից ներկայացնում է սիմբիոտիկ օրգանիզմ՝ կազմված միկրոսկոպիկ ջրիմուռի (կամ ցիանոբակտերիայի) և սնկի ասոցիացիայից։ Քարաքոսաբանությունը անվանում են նաև լիխենոլոգիա։ Այս տերմինն առաջացել է հունարեն leichen` քարաքոս, և lоgos` գիտություն բառերից։
Քարաքոսերի կարգաբանությունն առաջին անգամ խորը կերպով ուսումնասիրվել է շվեդ բուսաբան Էրիկ Աքարիուսի կողմից (1757-1819)։ Այս պատճառով էլ նրան երբեմն անվանում են «քարաքոսաբանության հայր»։ Է. Աքարիուսը եղել է Կարլ Լինեյի աշակերտը։ Աքարիուսը գրել է մի շարք կարևոր աշխատություններ, որոնք նպաստել են քարաքոսաբանության՝ որպես գիտության, կայացմանը։
Հետագայում քարաքոսաբանության զարգացման գործում մեծ ներդրում ունեցան այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Վեռնոն Ահմաջյանը, Էդվարդ Թուքերմանը, Կոնստանտին Մերեժովսկին և այլք։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lichenographiae Suecia prodromus (1798)
- Methodus lichenum (1803)
- Lichenographia universalis (1810)
- Synopsis methodica lichenum (1814)