Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարահուն (այլ կիրառումներ)
Քարահուն , Գիլանլար , գետ Հայաստանի Արարատի մարզում ։ Սկիզբ է առնում Գեղամա լեռների հարավարևմտյան լանջերից և Վերին Դվին գյուղից 16 կմ հյուսիս-արևելք աջից միախառնվում Սևկաջուր գետին։ Երկարությունը՝ 14 կմ[ 1] ։ Ղ. Ալիշանը , ապա նաև Ս. Էփրիկյանը Ազատ գետի համակարգում հիշատակում են Գյոլյիջա (Կէօըիճէ ) գետակ։ Սա հնարավոր է, որ Քարահուն լինի[ 2] ։
↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան , «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007 , էջ 132 — 150 էջ։
↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան , հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001 , էջ 314 — 916 էջ։