Քանան Սեյիդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քանան Սեյիդով
ադրբ.՝ Kənan Seyidov
դեկտեմբերի 23, 1974(1974-12-23) (49 տարեկան) -
ԾննդավայրBəhramtəpə, Imishli District, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ադրբեջան
ԶորատեսակԱդրբեջանի հատուկ նշանակության զորքեր
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016), Հայ-ադրբեջանական պատերազմ (2020), Battle of Jabrayil?, Ճակատամարտ Ֆուզուլիի համար և Արցախյան ազատամարտ
Պարգևներ
«Ադրբեջանական դրոշ» շքանշան Jubilee medal "100 years of Heydar Aliyev (1923-2023)". Hero of the Patriotic War Medal Medal "For the Homeland" (Azerbaijan) For Heroism Medal For the Liberation of Jabrayil Medal For the Liberation of Fuzuli Medal For the Liberation of Shusha Medal "Veteran of the Armed Forces of the Republic of Azerbaijan" medal "10th Anniversary of the Armed Forces of Azerbaijan (1991–2001)" Medal "90th Anniversary of the Armed Forces of Azerbaijan (1918–2008)" Medal "95th Anniversary of the Armed Forces of Azerbaijan (1918-2013)" Medal Medal “100th anniversary of the Azerbaijani army” (1918 - 2018) Hero of the Patriotic War և “For Faultless Service” medal

Քանան Ալիհուսեյն օկի Սեյիդով (ադրբ.՝ Kənan Əlihüseyn oğlu Seyidov, դեկտեմբերի 23, 1974(1974-12-23), Bəhramtəpə, Imishli District, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանական բանակի գեներալ-մայոր[1], Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության հրամանատարի տեղակալ, Երկրորդ ղարաբաղյան պատերազմի հրամանատարներից մեկը, Ադրբեջանի «Հայրենական պատերազմի հերոս»[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանան Սեյիդովը ծնվել է Իմիշլիի շրջանի Բահրամթափա բնակավայրում։

Քանան Սեյիդովը ծառայում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ջոկատներում։ Նա հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության հրամանատար Հիքմեթ Միրզաևի տեղակալ։

Նա մասնակցել է 2016 թվականի ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերին և 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում ծավալուն զինված բախումներին։

Զինվորական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին մայոր Քանան Ալիհուսեյն օկլի Սեյիդովը ստացել է գնդապետ-լեյտենանտի կոչում։

2020 թվականի նոյեմբերի 20-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիվ 2300 հրամանով, գնդապետ Քանան Ալիհուսեյն օկլի Սեյիդովին շնորհվել է գեներալ-մայորի կոչում[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի հունիսի 24-ին Քանան Ալիհուսեյն օկլի Սեյիդովը Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի թիվ 887 հրամանագրով պարգևատրվել է «Ադրբեջանի դրոշ»ի շքանշանով `ծառայողական պարտականությունների և առաջադրանքների գերազանց կատարման համար[5]։

2014 թվականի հունիսի 24-ին Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի թիվ 575 հրամանով Քանան Սեյիդովը պարգևատրվել է «Հայրենիքի համար» մեդալով[6]։

2016 թվականի ապրիլի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիվ 1967 հրամանով Քանան Սեյիդովը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

2020 թվականի դեկտեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Քանան Սեյիդովը շնորհվել է «Հայրենական պատերազմի հերոս»ի կոչում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AZƏRBAYCAN RESPUBLİKASI PREZİDENTİNİN SƏRƏNCAMI». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
  2. Список генералов — Героев Отечественной войны
  3. Распоряжение Президента Азербайджанской Республики О присвоении звания «Герой Отечественной войны» военнослужащим Вооруженных сил Азербайджанской Республики
  4. Президент Ильхам Алиев присвоил Кянану Сеидову звание генерал-майора
  5. «AZƏRBAYCAN RESPUBLİKASI PREZİDENTİNİN FƏRMANI». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
  6. «Azərbaycan Respublikası Silahlı Qüvvələrinin hərbi qulluqçularının və mülki işçilərinin təltif edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
  7. Հայրենական պատերազմի հերոս