Քաղաքակրթության խուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուցը փակվելուց մի քանի րոպե առաջ

Քաղաքակրթության խուց (անգլ.՝ Crypt of Civilization), հերմետիկ կերպով փակված տարածք, աշխարհում առաջին ամբողջական ժամանակի կապսուլան[1]` տեղակայված ԱՄՆՋորջիա նահանգում` Բրուկհեյվեն քաղաքի Օգլտորպսկի համալսարանում։ Խցում հավաքված են ինֆորմացիայի տարատեսակ կրիչներ և մարդկային քաղաքակրթությանը վերաբերող այլ նյութեր` մեխանիզմներ, գարեջուր, խաղալիքներ և այլն։ Խուցը փակվել է 1940 թվականի մայիսի 25-ին, այն պատրաստում են բացել 8113 թվականի մայիսի 28-ին[1]։

Ստեղծում և հերմետիզացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորնուել Ջեյկոբսը (1877-1956)` Օլտերպսկի համալսարանի տնօրենը, եղել է առաջին մարդը, ով մտածել է ձեռագործ աշխատանքները հերմետիկ տարածքում տեղադրելու եղանակով պահպանման մասին ապագայի համար։ Այս մտքի համար նա ոգեշնչվել է եգիպտական բուրգերի բացահայտումից 1920-ական թվականներին։

1937 թվականին Ջեյկոբսը NBC ռադիոյի միջոցով ամբողջ երկրին հայտարարեց իր նախագծի` քաղաքակրթության կուց ստեղծելու մասին։ 1938 թվականի մայիսին Օգլտորպսկի համալսարանի տարածքում տեղի ունեցավ նախագծի ներկայացումը։ 1940 թվականի մայիսի 25-ին Թորնուել Ջեյկոբսը և Թոմաս Պիտերսը` կինոպրոդյուսեր, կինոօպերատոր, լուսանկարիչ, ուսուցիչ և հայտնագործող, միասին հերմետիզացրին քաղաքակրթության խուցը։ Այդ իրադարձության հեռարձակումն իրականացրեց WSB ռադիոն։ Արարողությանը ներկա էին նաև այնպիսի հայտնի մարսիկ, ինչպիսիք են Ատլանտայի քաղաքապետ Ուիլիամ Հարթսֆիլդը, Ատլանտայի ապագա քաղաքապետ Այվեն Ալեն Կրտսերը, Պուլիցերյան մրցանակի մրցանակակիր, լրագրող և քաղաքական գործիչ Կլարկ Հոուելը, Ջորջիայի նահանգապետ Յուրիտ Ռիվերսը, ԱՄՆ-ի փոստի գլխավոր կառավարիչ Ջեյմս Ֆարլին և այլք։

Քաղաքակրթության խուցը (նախկինում եղել է լողավազան), տեղակայված է Ապալաչների գրանիտե խորշում` Phoebe Hearst Memorial Hall կառույցի նկուղում։ Տարածքն ունի 6.1x3x3 մետր տարածք[1], առաստաղի հաստությունը կազմում է ավելի քան 2 մետր, քարե հատակինը` 0.6 մետր։ Մուտքի դուռը` չժանգոտվող պողպատից, զոդված է, իսկ վրան փակցված է ցուցանակ` ուղերձ ապագայի սերնդին Ջեյկոբսից և լեզվական ինտեգրիչ Պիտերսից, որն ըստերևույթին պետք է անգլերեն սովորեցնի այն մարդուն, ով կմտնի խուց։

Ոորնուել Ջեյկոբսի ուղերձը 8113 թվականի սերնդին[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խուցը պարունակում է հիշողություններ քաղաքակրթությունից, որը գոյություն է ունեցել Միացյալ Նահանգներում և աշխարհի մնացած մասի մեծամասնությունում, ինչը գոյություն է ունեցել 20-րդ դարի առաջին կեսին։ Չժանգոտվող պողպատից պատրաստված խուցը, որում օդը փոխարինվել է իներտ գազով, գտնվում են հանրագիտարաններ, պատմության գրքեր, գիտական աշխատանքներ, թերթերի հատուկ թողարկումներ, ճանապարհորդության մասին գրքեր և այլն։ Զարդեր և թանկարժեք մետաղներ այստեղ չկան։

Մենք հիմնվում ենք Դե-Քալբի օրենքների, մեր սերնդների պատասխանատվության վրա, ովքեր կպահեն այս խուցը մինչև 8113 թվական, երբ այն կբացվի կառավարության լիազոր ներկայացուցիչների և Օգլտոպսկի համալսարանի ադմինիստրացիայի կողմից։ Մինչ այդ մենք խնդրում ենք բոլորին, որ այս դուռը և խցի պարունակությունը մնան անձեռնմխելի։

Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 և 1960 թվականներին մեծ ԶԼՄ-ների լրագրողները թողարկումներ էին անում խցի տասնամյակի և քսանամյակի հետ կապված, սակայն հետագայում դադարեցին նշել այն։

1990 թվականին խուցը Գինեսի ռեկորդների գիրք ներառվեց` որպես Երկրի հետագա բնակիչների կամ այցելուների համար մեր մշակույթի պահպանման առաջին հաջողված փորձ։ Նույն թվականին խցի կեսդարի կապակցությամբ Օգլտորպսկի համալսարանին կից ստեղծվեց ժամանակի խցիկների միջազգային միություն[2]։

2010 թվականին խցի ապագան ցուցադրվեց «Կյանքը մարդկանցից հետո» սերիալի «6000 տարի առանց մարդկանց» բաժնի համանուն սերիայում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]