Քաղաքակրթության խուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուցը փակվելուց մի քանի րոպե առաջ

Քաղաքակրթության խուց (անգլ.՝ Crypt of Civilization), հերմետիկ կերպով փակված տարածք, աշխարհում առաջին ամբողջական ժամանակի կապսուլան[1]` տեղակայված ԱՄՆՋորջիա նահանգում` Բրուկհեյվեն քաղաքի Օգլտորպսկի համալսարանում: Խցում հավաքված են ինֆորմացիայի տարատեսակ կրիչներ և մարդկային քաղաքակրթությանը վերաբերող այլ նյութեր` մեխանիզմներ, գարեջուր, խաղալիքներ և այլն: Խուցը փակվել է 1940 թվականի մայիսի 25-ին, այն պատրաստում են բացել 8113 թվականի մայիսի 28-ին[1]:

Ստեղծում և հերմետիզացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորնուել Ջեյկոբսը (1877-1956)` Օլտերպսկի համալսարանի տնօրենը, եղել է առաջին մարդը, ով մտածել է ձեռագործ աշխատանքները հերմետիկ տարածքում տեղադրելու եղանակով պահպանման մասին ապագայի համար: Այս մտքի համար նա ոգեշնչվել է եգիպտական բուրգերի բացահայտումից 1920-ական թվականներին:

1937 թվականին Ջեյկոբսը NBC ռադիոյի միջոցով ամբողջ երկրին հայտարարեց իր նախագծի` քաղաքակրթության կուց ստեղծելու մասին: 1938 թվականի մայիսին Օգլտորպսկի համալսարանի տարածքում տեղի ունեցավ նախագծի ներկայացումը: 1940 թվականի մայիսի 25-ին Թորնուել Ջեյկոբսը և Թոմաս Պիտերսը` կինոպրոդյուսեր, կինոօպերատոր, լուսանկարիչ, ուսուցիչ և հայտնագործող, միասին հերմետիզացրին քաղաքակրթության խուցը: Այդ իրադարձության հեռարձակումն իրականացրեց WSB ռադիոն: Արարողությանը ներկա էին նաև այնպիսի հայտնի մարսիկ, ինչպիսիք են Ատլանտայի քաղաքապետ Ուիլիամ Հարթսֆիլդը, Ատլանտայի ապագա քաղաքապետ Այվեն Ալեն Կրտսերը, Պուլիցերյան մրցանակի մրցանակակիր, լրագրող և քաղաքական գործիչ Կլարկ Հոուելը, Ջորջիայի նահանգապետ Յուրիտ Ռիվերսը, ԱՄՆ-ի փոստի գլխավոր կառավարիչ Ջեյմս Ֆարլին և այլք:

Քաղաքակրթության խուցը (նախկինում եղել է լողավազան), տեղակայված է Ապալաչների գրանիտե խորշում` Phoebe Hearst Memorial Hall կառույցի նկուղում: Տարածքն ունի 6.1x3x3 մետր տարածք[1], առաստաղի հաստությունը կազմում է ավելի քան 2 մետր, քարե հատակինը` 0.6 մետր: Մուտքի դուռը` չժանգոտվող պողպատից, զոդված է, իսկ վրան փակցված է ցուցանակ` ուղերձ ապագայի սերնդին Ջեյկոբսից և լեզվական ինտեգրիչ Պիտերսից, որն ըստերևույթին պետք է անգլերեն սովորեցնի այն մարդուն, ով կմտնի խուց:

Ոորնուել Ջեյկոբսի ուղերձը 8113 թվականի սերնդին[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խուցը պարունակում է հիշողություններ քաղաքակրթությունից, որը գոյություն է ունեցել Միացյալ Նահանգներում և աշխարհի մնացած մասի մեծամասնությունում, ինչը գոյություն է ունեցել 20-րդ դարի առաջին կեսին: Չժանգոտվող պողպատից պատրաստված խուցը, որում օդը փոխարինվել է իներտ գազով, գտնվում են հանրագիտարաններ, պատմության գրքեր, գիտական աշխատանքներ, թերթերի հատուկ թողարկումներ, ճանապարհորդության մասին գրքեր և այլն: Զարդեր և թանկարժեք մետաղներ այստեղ չկան:

Մենք հիմնվում ենք Դե-Քալբի օրենքների, մեր սերնդների պատասխանատվության վրա, ովքեր կպահեն այս խուցը մինչև 8113 թվական, երբ այն կբացվի կառավարության լիազոր ներկայացուցիչների և Օգլտոպսկի համալսարանի ադմինիստրացիայի կողմից: Մինչ այդ մենք խնդրում ենք բոլորին, որ այս դուռը և խցի պարունակությունը մնան անձեռնմխելի:

Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 և 1960 թվականներին մեծ ԶԼՄ-ների լրագրողները թողարկումներ էին անում խցի տասնամյակի և քսանամյակի հետ կապված, սակայն հետագայում դադարեցին նշել այն:

1990 թվականին խուցը Գինեսի ռեկորդների գիրք ներառվեց` որպես Երկրի հետագա բնակիչների կամ այցելուների համար մեր մշակույթի պահպանման առաջին հաջողված փորձ: Նույն թվականին խցի կեսդարի կապակցությամբ Օգլտորպսկի համալսարանին կից ստեղծվեց ժամանակի խցիկների միջազգային միություն[2]:

2010 թվականին խցի ապագան ցուցադրվեց «Կյանքը մարդկանցից հետո» սերիալի «6000 տարի առանց մարդկանց» բաժնի համանուն սերիայում[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]