Փսիաթ
Արտաքին տեսք
Փսիաթ (հուն․՝ հյուսվածք), ի սկզբանե ճիլ խոտից, շամբուտի եղեգնից, արմավենու տերևներից հյուսված ծածկույթ, որը փռում էին սենյակի հատակին, թախտերի, նստարանների վրա՝ իբրև կապերտ։ Տարածված է եղել և այսօր էլ օգտագործվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։
Սպորտի մեջ այն մեր օրերում օգտագործվում է արդիականացված տարբերակով և իրենից ներկայացնում է փափուկ ծածկույթ, ֆիզիկական վարժություններ կատարելու ընթացքում վնասվածքներից խուսափելու նպատակով։ Սովորաբար արտադրվում է 4 - 71 սմ. հաստության քիմիական փրփուրից, որը ծածկվում է պլաստիկ, վինիլային կամ կաշվե պաստառով։ Փրփուրը տարբերվում է խտությամբ՝ համեմատաբար կոշտից մինչև շատ փափուկի։
-
Մարմնամարզական փսիաթ
-
Փափուկ հատակ
-
Քիչ թափանցվող փսիաթ
-
Ազատ վարժությունների փսիաթ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |