Jump to content

Փոքրիկ Իդայի ծաղիկները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքրիկ Իդայի ծաղիկները
դան․՝ Den lille Idas blomster
Տեսակգրական ստեղծագործություն և հեքիաթ
Ժանրգրական հեքիաթ
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Երկիր Դանիա
Բնագիր լեզուդանիերեն
Հրատարակվել էմայիսի 8, 1835[1]
Թվային տարբերակadl.dk//adl_pub/pg/cv/AsciiPgVaerk2.xsql?nnoc=adl_pub&p_udg_id=93&p_vaerk_id=2241
 The Little Ida's Flowers

Փոքրիկ Իդայի ծաղիկները (դան․՝ Den lille Idas Blomster), Դանիացի հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը, գրվել է 1835 թվականին։

Փոքրիկ Իդան ասում է, որ իր խեղճ ծաղիկները լրիվ թառամել են։ Նա ասում էր, որ դեռ երեկոյան նրանք այնքա՜ն գեղեցիկ էին, իսկ հիմա կախել են բոլոր թերթիկները։ Բազմոցին նստած էր մի ուսանող, Իդան հարցնում է, թե ինչու՞ է այդպես լինում։ Իդան շատ էր սիրում այդ ուսանողին. նա կարողանում էր զարմանալի պատմություններ անել և կտրատել հետաքրքիր պատկերներ։ Շատ ուրախ մարդ էր այդ ուսանողը։ Իդան ցույց տալով թառամող փունջը, նորից հարցրեց, թե ինչու՞ ծաղիկներն այդքան վատ տեսք ունեն այսօր։ Ուսանողը պատասխանեց, թե այս գիշեր ծաղիկները եղել են պարահանդեսում, այդ պատճառով էլ կախել են իրենց գլխիկները։ Փոքրիկ Իդան զարմացավ և ասաց. «Մի՞թե ծաղիկները պարում են»։ Ուսանողը ասաց, որ պարում են։ Գիշերը, երբ մենք բոլորս քնած ենք, նրանք պարում են իրար հետ։ Համարյա ամեն գիշեր նրանք պարահանդես են ունենում։ Իդան հարցրեց, թե երեխաները չե՞ն կարող գնալ նրանց պարահանդեսին։

«Ինչու՞ չէ,- պատասխանեց ուսանողը,- չէ՞ որ փոքրիկ անթառամներն ու հովտաշուշաններն էլ են պարում»։ Փոքրիկ Իդան հարցրեց, թե որտե՞ղ են պարում ամենագեղեցիկ ծաղիկները։ «Դու եղե՞լ ես քաղաքից դուրս, այնտեղ, որտեղ այն մեծ պալատն է, որտեղ ամռանը թագավորն է ապրում և որտեղ այնքա՜ն հրաշալի ծաղիկներով այգի կա։ Հիշու՞մ ես` այնտեղ շատ կարապներ կային, որոնք լողում էին քեզ մոտ` հացի փշրանքներ ստանալու։ Հենց այնտեղ էլ լինում են ծաղիկների իսկական պարահանդեսները»[2]։ Փոքրիկ Իդան ասաց, որ երեկ իր մայրիկի հետ հենց այդտեղ է եղել։ Բայց հիմա ծառերի վրա այլևս տերևներ չկան, և ամբողջ այգում ոչ մի ծաղիկ չես գտնի։ Նրանք ամռանը որքա՜ն շատ էին, ու՞ր են կորել։ Ուսանողը պատասխանեց, նրանք բոլորն էլ պալատում են։ Նա ասաց, որ հենց թագավորն ու ողջ արքունիքը վերադառնում են քաղաք` բոլոր ծաղիկներն այգուց պալատ են վազում, այնտեղ էլ սկսվում է նրանց ուրախությունը։ Ուսանողը ասաց, որ ամենագեղեցիկ վարդերից երկուսը նստում են գահին. դրանք թագավորն ու թագուհին են։ Իսկ բոլոր գեղեցիկ աքլորակատարները շարվում են նրանց կողքին, դրանք էլ պալատականներն են։ Իսկ մնացած ծաղիկները սկսում են պարահանդեսը։ Հիացինտներն ու կրոկուսները պարում են օրիորդների հետ, այսինքն`մանուշակների հետ։ Իսկ կակաչներն ու շուշանները, որպես հասակավոր տիկնիկներ`նստում և նայում են, որ պարողները կարգին պարեն։ Փոքրիկ Իդան հարցրեց, թե ծաղիկները պարում են թագավորի պալատում, այդ պատճառով նրանց վրա չե՞ն բարկանա։ Ուսանողը ասաց, իսկ ո՞վ գիտի դրա մասին։ Պատահում է, որ գիշերները վերակացուն բանալիները ձեռքին շրջում է պալատում։ Ծաղիկները հենց որ լսում են բանալիների զնգոցը, դադարեցնում են պարը։ Ծերունի վերակացուն ինքն իրեն փնփնթում է, թե այդտեղից ինչ-որ ծաղիկների հոտ է գալիս։ Փոքրիկ Իդան ասաց, որ հետաքրքիր բան է, և նույնիսկ ծափ զարկեց։ Նա ասաց. նշանակում է, որ ես էլ չեմ կարող տեսնել։ Ուսանողը ասաց` կարող ես, երբ գնաս այնտեղ, պատուհանից ներս նայիր և կտեսնես ու պատմեց, որ ինքն այսօր այնտեղ մի դեղին շուշան է տեսել, որը պառկել էր բազմոցին, իրեն երևակայում էր պալատական տիկնիկին։ Իդան հարցրեց, թե Բուսաբանական այգու ծաղիկները կարո՞ղ են գնալ այնտեղ. չէ՞ որ այգին հեռու է պալատից։ Իհարկե կարող են, չէ որ ծաղիկները կարող են թռչել, իրենց ուզած ժամանակ կարողանում են թռչել։ Ուսանողը խորհուրդ է տալիս Իդային` բուսաբանական այգու ծաղիկներին պատմել թագավորական պալատի մասին, որպեսզի նրանք ևս փախչեն այնտեղ, և պրոֆեսորը չգտնի նրանց պալատում։ Տաղտկալի խորհրդականը, որը նույնպես Իդայի ծնողների հյուրն էր, բարկանում է ուսանողի վրա, որ վերջինս երեխայի գլուխը լցնում է հիմարություններով։ Տպավորված ուսանողի պատմություններից` Իդան պառկեցնում է ծաղիկներին, որ նրանք հանգստանան։ Ամբողջ գիշեր աղջիկը երազում ծաղիկների գեղեցիկ պարահանդես է տեսնում, իսկ առավոտյան ծաղիկները գտնում է լրիվ թառամած։ Նա ծաղիկներին տեղավորում է փոքրիկ արկղիկի մեջ ու թաղում։

  • Փոքրիկ Իդա
  • Ուսանող
  • Խորհրդական
  • Ծերունի վերակացու
  • Տիկնիկ Սոֆի
  • Տարբեր Ծաղիկներ

Հեքիաթը հայերենով

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փոքրիկ Իդայի ծաղիկները», ինչպես Անդերսենի շատ հեքիաթներ, թարգմանվել են հայերեն և լայնորեն հայտնի են հայ հասարակությանը։ Հեքիաթի հիման վրա բեմադրվել է տիկնիկային ներկայացում։ Բեմադրիչը Լարիսա Մանգասարովան է[3], նկարիչը` Մ. Դավիդովան[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.andersen.sdu.dk/vaerk/register/info.html?vid=9
  2. Հ. Ք. Անդերսեն, Հեքիաթներ, Երևան, 2015, էջ 32-40
  3. ««Փոքրիկ Իդայի ծաղիկները»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  4. «Փոքրիկ Իդայի ծաղիկները». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]