Jump to content

Փոքրապատկեր Կիևը (զբոսայգի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոքրապատկեր Կիևը (զբոսայգի), մանրանկարչության զբոսայգի, որը գտնվում է Կիևում, Հիդրոպարկի տարածքում։ Զբոսայգում, որի տարածքը կազմում է 1.8 հա, ցուցադրվում են Կիևի ճարտարապետական օբյեկտների ձևերը, որոնց մասշտաբը կազմում է 1.33: Այս պահին զբոսայգում գտնվում են 48 մինի-մակետներ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս «մինի-Կիևի» բնակչությունը կազմում է 700 մարդ և անընդհատ աճում է։ Շենքերի մոդելները պահանջում են մշտական խնամք, նրանց անընդհատ վերականգնում են։

Զբոսայգին բացվել է 2006 թվականի հունիսի 23-ին։ Այս յուրօրինակ զբոսայգու ստեղծման գաղափարը առաջացել է դեռևս 2000 թվականին։ «Փոքրապատկեր Կիևը»կառուցելու համար պահանջվել է 4 տարի։

Մանրանկարչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգում կան 48 մանրանկարներ, որոնց մեջ դուք կարող եք տեսնել Ազատության հրապարակը և Կրեշատիկ, Կիև-Պեչերսկ Լավրան, Սուրբ Մաիքայելի վանքը, Ոսկե դարպասները, Սուրբ Սոֆիայի Մայր Տաճարը «մայր հայրենիք» հուշարձանը, ավտոկայանը, օդանավակայանը, իսկ մինի Դնեպրը անցնում է հինգ հիմնական կամուրջներով. Մոսկովյան, Հետիոտային, Մետրո, Հարավային և Պատոնա։

Մինի Կիևի զբոսայգիներում և հրապարակներում տեղ են գտել Ուկրաինայի մշակույթի, քաղաքականության և արվեստի առավել նշանավոր ներկայացուցիչների հուշարձանները, «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել հինգ ինքնաթիռ ամբողջ աշխարհից։ 2013 թվականին այն վերանվանել է «Փոքրապատկեր Ուկրաինան» թանգարանի։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Київ в мініатюрі - Պաշտոնական կայքէջ» (ua). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Парк «Киев в миниатюре» на сайте РИА Новости — Украина(չաշխատող հղում)
  • Пишут в блогах о парке «Киев в миниатюре» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  • Видео музея 2014 год