Հիդրոպարկ (Կիև)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լողափը Հիդրոպարկում (2008 թ. հուլիս)

Հիդրոպարկ (ուկրաիներեն՝ Гідропарк), զբոսայգի, որը գտնվում է Վենետիկյան և Դոլոբեցյան կղզիների վրա, Դնեպրի և Ռուսանովի նեղուցի միջև, Կիևում։ Հիդրոպարկը գտնվում է նախկին Պրեդմոստնի սլոբոդայի տեղում, որը ոչնչացվել էր 1943 թվականին Կիևի օկուպացիայի ժամանակ։ Ստեղծվել է 1965-1968 թվականներին, որպես ջրային-զվարճալիքների համալիր բազմաթիվ լողափներով, ջրային ատրակցիոնններով, նավակայաններով։ Զբոսայգու մակերեսը կազմում է 365 հա։ Նախագծի ճարտարապետներն էին Վ. Լ. Սուվորովը և Ի. Պ. Շպարան։

Ամռանը Հիդրոպարկը կարող է ընդունել միաժամանակ մինչև 75 հազար մարդ, իսկ օրվա ընթացքում «Հիդրոպարկ» մետրոյի կայարանով անցնում է մինչև 250 հազար մարդ[1]։

Վենետիկյան կամուրջը Հիդրոպարկում

Կղզիները իրար են միացվում Վենետիկյան կամուրջով, որի երկարությունն է 144 մ (կառուցվել է 1966 թ.), Դնեպրի աջ ափի հետ միանում է Մետրո կամուրջով, իսկ ձախ ափի հետ Ռուսանովի մետրոյի կամուրջով։ Զբոսայգում է գտնվում «Հիդրոպարկ» մետրոյի Սվյատոշինսկո-Բրովարսկի գծի կայարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հիդրոպարկը կիևցիների ամենասիրած հանգստի վայրն է». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիդրոպարկ (Կիև)» հոդվածին։