Փոփոխական մեծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոփոխական, ֆիզիկական կամ վերացական համակարգի ատրիբուտ, որը կարող է փոխել իր թվային արժեքը։ Փոփոխականի հասկացությունը լայնորեն կիրառվում է այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են մաթեմատիկան, բնական գիտությունները, տեխնիկան և ծրագրավորումը։ Փոփոխականների օրինակներ կարող են ծառայել. օդի ջերմաստիճանը, ֆունկցիայի պարամետրը և այլն։ Փոփոխականը բնութագրվում է միայն այն արժեքների բազմությամբ, որոնք նա կարող է ընդունել[1]։ Փոփոխականը նշանակում են այնպիսի սիմվոլով, որն ընդհանուր է նրա արժեքներից յուրաքանչյուրի համար։

Փոփոխականներ ֆիզիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկայում փոփոխականը իրական ֆիզիկական պրոցեսի մոդելի որոշակի ատրիբուտ /բնորոշ հատկանիշ / է, որն ընդունում է քանակական արժեքներ, ֆիզիկական մեժություն է։ Արժեքների բազմությունը, որոնք կարող է ընդունել կոնկրետ փոփոխականը, որոշվում է ֆիզիկական դատողություններից։ Ֆիզիկական փոփոխականները միմյանց հետ կապվում են ֆիզիկական օրենքներով, որի արդյունքում ստացվում են տարբեր աստիճանի բարդությամբ մաթեմատիկական մոդելներ։ Փոփոխականները ֆիզիկայում, որպես կանոն, քանակական արժեքներից բացի բնութագրվում են նաև չափողականությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]