Jump to content

Փոլա Յակուբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլա Յակուբյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 4, 1976(1976-04-04) (48 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան և  Հայաստան
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի, քաղաքական գործիչ և լրագրող
Զբաղեցրած պաշտոններMember of the Parliament of Lebanon?
 Paula Yacoubian Վիքիպահեստում

Փոլեթ Սիրագան Յակուբյան (արևմտահայերեն՝ Փոլէթ Սիրական Եագուպեան), առավել հայտնի որպես Փոլա Յակուբյան (արևմտ.՝ Փոլա Եագուպեան) (ապրիլի 4, 1976(1976-04-04), Բեյրութ, Լիբանան; ծնվ. 1976 թվականի ապրիլի 4), ապրիլի 4, 1976(1976-04-04), Բեյրութ, Լիբանան, լիբանանա[1]հայ քաղաքական գործիչ[1]։ Նախկինում նա հայտնի էր որպես լրագրող և հեռուստահաղորդավար[2]։ Իր ողջ կարիերայի ընթացքում նա աշխատել է մի շարք լիբանանյան և պան-արաբական միջազգային հեռուստաալիքներում` որպես հաղորդավարուհի։

2018 թվականին նա հայտարարել է 2018 թվականին Լիբանանի խորհրդարանական ընտրություններում իր թեկնածության մասին, առաջադրվելով Բեյրութի ընտրատարածքում, որպես Հայ Ուղղափառ Եկեղեցու թեկնածու[3]։ Նա պաշտոնապես հաղթող է ճանաչվել ընտրություններից հետո, որոնք տեղի են ունեցել 2018 թվականի մայիսի 6-ին[4]։ 2020 թվականի օգոստոսի 8-ին նա հրաժարական է տվել և կոչ է արել նոր կառավարություն ստեղծել 2020 թվականին Բեյրութում տեղի ունեցած պայթյուններից հետո[5]։

Յակուբյանը սկսել է աշխատել 1995 թվականի հունիսին ICN-ում (Independent Communications Network)` լիբանանյան հեռուստատեսային կայանում, որը հիմնել է Հենրի Սֆեյրը։ Սֆեյրի աջակցության շնորհիվ, որը նույնպես լիցենզիա ուներ Nida' al Watan թերթի համար, այն ժամանակ 19-ամյա Յակուբյանը դարձել էր հայտնի, որը հեռարձակում էր նորություններ և հարցազրույցներ, և հաճախ հայտնվում էր կայանի լրատվական հաղորդումներում։ Ավելի ուշ նա նշանակվել է ռադիոկայանի տարածաշրջանային և միջազգային նորությունների բաժնի ղեկավար և ունեցել է Al Sulta al Raabi'a նորությունների իր սեփական ծրագիրը (արաբ․՝ السلطة الرابعة‎‎):

Որպես հումանիստ/հասարակական ակտիվիստ, որը միշտ հանդես է գալիս ոչ պակաս արտոնյալ անունից, Փոլան հաջողությամբ գործարկել է "Dafa քարոզարշավը"` Լիբանանի և Մերձավոր Արեւելքի խոշորագույն և ամենահաջողված նվիրատվությունների արշավներից մեկը երկրորդ տարին անընդմեջ։ "Դաֆա արշավը" 2015 թվականի նոյեմբերին 14 800 անապահով ընտանիք է ընդգրկել Լիբանանում, 2016 թվականի դեկտեմբերին` 43 000 ընտանիք և 2017 թվականին՝ ավելի քան 100 000 ընտանիք։

Յակուբյանը միավորել է ջանքերը հասարակական ակտիվիստների հետ և առաջադրվել է Լիբանանի խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի են ունեցել 2018 թվականի մայիսին։ 2018 թվականի մայիսի 7-ին նա դարձել է Լիբանանի խորհրդարանում տեղ գտած առաջին հայ կինը[6]։ 2020 թվականին Բեյրութում տեղի ունեցած պայթյուններից հետո նա հրաժարական է տվել Քաթայիբ կուսակցության մյուս երկու անդամների հետ` 2020 թվականի օգոստոսի 8-ին[7]։

Եվ վերջինը, բայց ոչ պակաս կարևորը` Փոլան բնապահպանության մշտական էնտուզիաստ է, ով ակտիվորեն բարձրացնում է իրազեկությունը և մասնակցում է բնապահպանական կայունության բարձրացման միջոցառումներին։ Նա նաև գործարկել է ծրագրեր և ակտիվորեն կազմակերպել եւ մասնակցել է ծովը մաքրելու միջոցառումների, արշավների։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլա Յակուբյանը ամուսնալուծված է, ունի 14-ամյա որդի` Պոլ անունով։ Նա հայկական ծագում ունի և Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդու դուստրն է։

Յակուբյանը բազմաթիվ պարգեւներ է ստացել իր կարիերայի համար, իսկ 2017 թվականի օգոստոսին նա ստացել է "Officier De L'Ordre de la Couronne" (Թագի շքանշանի Սպա) ականավոր պարգևը` Բելգիայի թագավոր Ֆիլիպ Ա-ի կողմից` կատարած ամբողջ աշխատանքի համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Politician Paula Yacoubian says she risks her life fighting Lebanese corruption and garbage crisis». Euronews. 2019 թ․ սեպտեմբերի 13.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. «Leading media figure Paula Yacoubian, a new face in Lebanon's parliament | Samar Kadi». AW (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  3. «NAYA | Q&A with Paula Yacoubian: A maverick out to shake up the parliament - Paula Naoufal». An-Nahar. 2018 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  4. Beirut, By Nohad Topalian in. «Lebanese TV presenter takes up seat in parliament». Al-Mashareq (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  5. «Lebanese government in crisis as ministers resign after blast». The Washington Post. 2020 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «No "Velvet Revolution" for Lebanese Armenians». openDemocracy (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  7. «Lebanon's Kataeb Party says its three MPs resigning from parliament in wake of Beirut blast». 2020 թ․ օգոստոսի 8 – via www.reuters.com.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]