Jump to content

Փայտոջիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փայտոջիլ (Cimex lectularius), կիսակարծրաթևավորների կարգի արյունածուծ միջատ։ Մարմինը տափակ է, երկարավուն արուների երկարությունը 4,9-6,4 մմ է, էգերինը՝ 4,8-8,4 մմ։ Հասուն փայտոջիլների գունավորումը դարչնակարմիր է, թրթուրներինը՝ դժգույն դեղին։ Բերանի ապարատը ծակող-ծծող տիպի է։ Սուր, տհաճ հոտով արտազատուկ արտադրող գեղձերը բացվում են երրորդ զույգ ոտքերի ետևում։ Ապրում է բնակարաններում, առավելապես փայտե կահույքի մեջ (այստեղից՝ փայտոջիլ անվանումը), հավանոցներում, թռչունների, չղջիկների և կրծողների բներում։ էգերը կյանքի ընթացքում դնում են 200-250 (երբեմն մինչև 540) ձու։ Թրթուրները դուրս են գալիս 17-20 օր հետո (սենյակային ջերմաստիճանում)։ Անցնում են թրթուրային 5 փուլ։ Մարդու և որոշ տաքարյուն կենդանիների արտաքին մակաբույծ է սնվում է միայն արյունով։ էգը մեկ անգամից կարող է ծծել մինչև 7 մլ արյուն։ Պայքարի միջոցները՝ միջատազերծման տարբեր մեթոդների կիրառում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։