Ցուզումի
Ցուզումի | |
---|---|
Որակավորում | hourglass drum? և traditional Japanese musical instrument? |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 211.24 |
Ցուզումի (ճապ.՝ 鼓) ճապոնական թմբուկ, որը պատկանում է շիմե-դայկո լարով լարվող թմբուկների ընտանիքին։ Այն ունի ավազի ժամացույցի տեսք՝ երկու թաղանթով, մի թաղանթից մյուսը եզրագծով լար է անցնում, որը կարող է օգտագործվել լարումը կարգավորելու համար[1]։ Գործիքի հիմնական մասը սովորաբար պատրաստված է լինում բալի փայտից և լաքապատված է, իսկ թաղանթները՝ ձիու մորթուց[2]։ Երաժիշտը կատարման ընթացքում կարող է փոխել ձայնի բարձրությունը՝ փոխելով լարերի լարվածությունը։
Ցուզումին օգտագործվում է նո և կաբուկի թատրոններում երաժշտությանը նվագակցելու համար, և մինյո (ճապ.՝ 民謡) ազգային երգերում։ Նո թատրոնում փոքր և մեծ ցուզումիները Հայաշի նվագախմբի մաս են կազմում՝ ավելի մեծ թմբուկի և ֆլեյտաի հետ միասին[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավազե ժամացույցի տեսքով թմբուկը Ճապոնիա է եկել Հնդկաստանից՝ Չինաստանի և Կորեայի միջոցով[3]։
Ամենավաղ պահպանված ցուզումին բերվել է Կորեայից 17-րդ դարում՝ գիգակուի համար և պահվում է Սյոսոին գանձարանում։ Նվագելու տեխնիկան հիշեցնում է կորեական ջանգգու նվագելու տեխնիկան՝ թմբկահարն աջ ձեռքում պահում է թմբուկի փայտիկը, իսկ ձախը մնում է դատարկ[3]։
Տարատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ցուզումի» բառը նեղ իմաստով նշանակում է թմբուկներից ամենափոքրը, կոցուզումի (ճապ.՝ 小鼓 «փոքր ցուզումի»), որը ելույթ ունենալիս պահում են աջ ուսին և խաղում աջ ձեռքով, բացի այդ տեսակից գոյություն ունի նաև օցուզումի (ճապ.՝ 大鼓 օ:ցուզումի, մեծ ցուզումի), որը կոչվում է նաև օկավա (ճապ.՝ 大革 օ:կավա, «մեծ մաշկ»), որի վրա խաղում են աջ ձեռքով՝ դրված ձախ ծնկի վրա[1][2][3]։
Օցուզումին երկու տեսակի ձայն է հանում՝ «տյոն» (ավելի ուժեղ) և «ցու» (ավելի թույլ); կոցուզումին՝ չորս[4].
- տի - հանգիստ հարված մատնեմատով թաղանթի եզրին, լարը ձգված է;
- տա - միջին և մատնեմատով ուժեղ հարված, լարը ձգվում է հնարավորինս ամուր;
- փու - հանգիստ հարված ցուցամատով կենտրոնում, լարը թույլ է,
- փո - քաշվում է լարը, բոլոր մատներով ուժեղ հարված թաղանթի միջնամասին, այնուհետև նորից քաշվում է լարը։
Հարվածները համակցվում են և ստեղծում արտահայտություններ, յուրաքանչյուր թմբուկի համար կա մոտ 200[5]։
Բաղադրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուզումիի երկու տեսակներն էլ ունեն հետևյալ բաղադրիչները.
- մարմին (ճապ.՝ 胴 տո:),
- արտաքին թաղանթ (ճապ.՝ 表革 օմոտեգավա),
- ներքին թաղանթ (ճապ.՝ 裏革 ուրագավա),
- լար (ճապ.՝ 調緒 շիրաբեո)
Գործիքը դժվար է պահպանել լավ վիճակում, քանի որ այն ջերմություն է պահանջում ձայնի լավագույն որակի համար։ Նախքան ելույթը, երաժիշտը պետք է տաքացնի թաղանթը, ընդ որում, կոցուզումին պահանջում է բարձր խոնավություն, իսկ օցուզումին՝ ցածր խոնավություն[6]։ Կոցուզումի կատարողը նվագելուց առաջ թքով թաթախված վաշիի շերտերը ամրացնում է հետևի թաղանթին և ելույթի ընթացքում շնչում դրանց վրա։ Նո կտորի խաղի ընթացքում սովորաբար օցուզումի նվագարկչի մոտ են բերում թարմ տաքացված գործիք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Malm, 1958, էջ 89
- ↑ 2,0 2,1 2,2 Kishibe
- ↑ 3,0 3,1 3,2 Hughes, 2015
- ↑ Malm, 1958, էջ 89—90
- ↑ Malm, 1958, էջ 91
- ↑ Garland, 2001, էջ 587