Ցիստիցերկներ
Ցիստիցերկներ | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Cysticerkus
|
Ցիստիցերկներ, մարդկանց բարակ աղիքներում մակաբուծվող ժապավենաձև որդերի (եզան և խոզի երիզորդեր) թրթուրային ձևեր, որոնք տեղակայվում են տավարի և խոզերի կմախքային մկաններում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եզան երիզորդի (Taeniarynchus saginatus) թրթուրն սպիտակագորշագույն, օվալաձև բուշտ է (երկարությունը՝ 5-15 մմ), որի ներսում տեղավորված է երիզորդի սկոլեքսը՝ զինված 4 ծծաններով։ Տավարը, գոմեշը, զեբուն համարվում են այդ մակաբույծի միջնորդ տեր, իսկ մարդը՝ վերջնական։ Մարդը տենիարինխոզով վարակվում է տավարի վատ եփված մսի հետ ֆինաները ներս ընդունելուց։Ցիստիցերկները, մարդու աղիքներում զարգանալով, դառնում են սեռահասուն երիզորդեր, որոնց երկարարությունը 10 մ-֊ից ավելի է։ Վարակված մարդու արտաթորանքի հետ արտաքին միջավայր են արտազատվում հազարավոր ձվերով լցված երիզորդի հատվածներ։ Տավարը, կերի կամ ջրի հետ ներս ընդունելով երիզորդի ձվերը, վարակվում է ցիստիցերկներով։ Այսպիսով՝ մարդը պատճառ է դառնում տավարի վարակման, իսկ տավարն էլ մսի միջոցով վարակում է մարդուն։ Խոզի երիզորդի (Taenia solium) կենսակերպը ևս ընթանում է նույն ձևով, սակայն մարդը և՛ վերջնական, և՛ միջնորդ տեր է, այսինքն մարդը վարակվում է նաև ցիստիցերկներով։
Նշված երիզորդերը լուրջ վնաս են հասցնում մարդու օրգանիզմին, նաև պատճառ դառնում զգալի քանակի մսեղիքի ոչնչացման։ Տավարի և խոզերի ցիստիցերկոզների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է այդ կենդանիների մսեղիքը անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկել և հարկ եղած դեպքում արգելել վաճառքը։ Կենդանիների վարակումը կանխելու համար վարակված մարդկանց հարկավոր է ենթարկել ճիճվաթափության, բարձրացնել տնտեսության սանիտարական վիճակը։ Կարգավորված զուգարանների առկայությունը տավարաբուծական և խոզաբուծական տնտեսություններում այդ ինվազիաների կանխարգելման կարևոր միջոց է[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան, էջ 530
|